Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին գնահատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ազդեցությունը Անկարայի հետ ռազմական հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը չի ակնկալում այս ոլորտում Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխություններ: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցն է:«Մենք չենք ակնկալում, որ հանգստյան օրերին նախագահի արած հայտարարությունը որևէ կերպ կազդի դրանց վրա», – ասել է Քիրբին:
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Թուրքիան ցանկանում է կասեցնել պաշտպանական և տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնագիրը` ի պատասխան Բայդենի հայտարարության, որով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը ճանաչել է որպես ցեղասպանություն: