Wednesday, 22 07 2026
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք

Ցեղասպանությունը ճանաչելու համար Հայաստանի ու Իսրայելի հարաբերություններում մթնոլորտը բարենպաստ չէ․ Ցինկեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Իսրայել- Հայաստան  միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, Իսրայելի Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր,  Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը։

-Պարոն Ցինկեր, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը կային ակնկալիքներ, որ հաջորդ պետությունը կարող է լինել ԱՄՆ դաշնակից Իսրայելը։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ, սակայն, խոսվում է հայ ժողովրդի ապրած սարսափելի ողբերգության մասին և նշվում, որ բոլոր պետությունները կրում են պատասխանատվություն, որ նմանատիպ իրադարձություններն այլևս երբեք չկրկնվեն։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, ինչո՞ւ Իսրայելը չի գնում այդ քայլին։

Նախևառաջ ուզում եմ անդրադառնալ Բայդենի ելույթին։ Վերջապես  ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, բայց ուզում եմ ասել, որ հանգամանքները դասավորվել էին այնպես, որ այս անգամ նրա համար հեշտ էր այդ ամենն անել, որովհետև Ներկայացուցիչների պալատն ու Սենատը արդեն ընդունել են բանաձև, որով հայերի մասսայական սպանությունները որակել են որպես Ցեղասպանության ակտ։ Հիմա վերջապես ԱՄՆ նախագահը դա ասաց։

Հիմա ինչ վերաբերում է Իսրայելին։ Նախ ուզում եմ հստակեցնել, որ Արտաքին գործերի նախարարությունը չունի լիազորություն  ճանաչել կամ չճանաչել  Ցեղասպանությունը։ Իսրայելը խորհրդարանական պետություն է և այդ պատճառով նման որոշումները կայացնում է խորհրդարանը՝ Կնեսետը։  Շուտով  կլինի 2 տարի, որ մեր խորհրդարանը լիարժեք չի աշխատում։ 2 տարվա մեջ տեղի է ունեցել 4 ընտրություն և եթե ոչինչ չփոխվի՝  աշնանը մենք կգնանք նոր ընտրությունների, մեզ մոտ քաղաքական փակուղի է ու մենք այդ փակուղուց չենք կարողանում դուրս գալ։ Կարող եմ ասել, որ խորհրդարանը չի աշխատում և մոտ ապագայում հազիվ թե ինչ-որ որոշումներ ընդունվեն։

Դուք գիտեք, որ ես այդ հարցով շատ եմ զբաղվել, բայց այն իր վերջնական լուծումը չի ստացել։ Իսրայելի ղեկավարությունը երկու ուղղությամբ է շարժվում։ Մի կողմից՝ ռեալպոլիտիկն է, այսինքն նրանք ելնում են այն բանից, որ Թուրքիան ժամանակին այն գլխավոր մուսուլմանական պետությունն էր, որը ճանաչեց Իսրայելն ու հաստատեց դիվանագիտական հարաբերություններ և հետո Թուրքիայի ու Իսրայելի միջև հաստատված ռազմավարական հարաբերությունները սկսեցին զարգանալ։ Բայց 70-ականներից հետո, Իսրայելում՝  հատկապես մտավորականների, հրապարակախոսների ու պատմաբանների կողմից  սկսեց զարգացում ապրել մի շարժում, ըստ որի ռազմավարական հարաբերություններից բացի պետք է նաև պատմական պարտք կատարվի՝ Ցեղասպանության մի զոհի կողմից  մյուսի հանդեպ։Կարող եմ ասել, որ այսօր էլ պայքարը այդ երկու ողղություններով՝  շարժվում՝ ռեալպոլիտիկ և բարոյական պարտք։

-Բայդենի ելույթից հետո ինչպիսի՞ տրամադրություններ են Իսրայելում։

Ես գիտեմ, որ Բայդենի ելույթից հետո մեր ընդդիմության առաջնորդ Լապիդը  ելույթ ունեցավ ու ասաց, որ հերթական օրենքի նախագիծն է  պատրաստել Ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Այդպիսի նախագծեր նախկինում էլ են եղել։ Հնարավոր է՝  հանգամանքները դասավորվեն այնպես, որ հենց Լապիդը դառնա վարչապետ, բայց կարևոր հանգամանք է այն, որ երբ ընդդիմության ներկայացուցիչները ինչ-որ բան խոսք են տալիս, իշխանության գալուց հետո չմոռանան դա ու իսկապես իրենց խոսքի տերը լինեն։ Կա պատմական իրականություն, որը ենթակա չէ քաղաքական խաղերի։ Եղել է Ցեղասպանություն ու այն  պետք է ճանաչել՝ անկախ քաղաքական հարաբերություններից։ Հիմա Թուրքիայում կա դժգոհության ալիք, բայց մի քանի օր անց ամեն բան կհանդարտվի, ու թուրք-ամերիկյան հարաբերությունները կվերադառնան նախկին ռեժիմի։

Ես նաև կուզեի անդրադառնալ  լրատվամիջոցների  վերնագրերին, որոնք գրում են,թե Իսրայելը չհետևեց ԱՄՆ-ի օրինակին ու չճանաչեց Ցեղասպանությունը։Պետք չէ խաղալ երկկողմ հարաբերությունների վրա ու նման գլխագրեր դնել։ Հիշեցնեմ, որ Իսրայելից պատվիրակություն էր եկել Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներին, ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակին ու այնպես չէ, որ Իսրայելը չի ճանաչում Ցեղասպանությունը։ Ընդունում են , որ եղել է  կոտորած ու կարելի է անվանել հենց այդ անունով։

-Հիմա մթնոլորտն էլ Հայաստանի ու Իսրայելի միջև կարծես բարենպաստ չէ այդ ճանաչման համար։

-Արցախում պատերազմից հետո իսկապես մթնոլորտն այնքան էլ լավը չէ։ Բայց հուսով ենք, որ առաջիկայում Իսրայելում ՀՀ դեսպանը կվերադառնա, քանի որ  այս շրջանում շատ աշխատանք կա կատարելու։Պետք է ինչ-որ բան անել ու իմ կարծիքով դեսպանի վերադարձը շատ ճիշտ քայլ կլինի։ Մեծ հաշվով՝ ժողովուրդների մակարդակով հարաբերութունների որակը շատ ավելի լավն է, քան մեր պետությունների ղեկավարների միջև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում