Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Միջազգային հանրության լռությունը սպանում է՝ 1915-ին, նաև այսօր. Լորենա Լոպես դե Լակայե

Բասկերի երկրի ներկայացուցիչ, «Եվրոպայի ազատ դաշինք»-ի նախագահ Լորենա Լոպես դե Լակայեն նկատում է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն ու Ադրբեջանի կողմից՝ որպես պետական քաղաքականություն իրականացվող ատելության սերմանումը Հայաստանը թողնում են երկու բռնապետական ռեժիմների արանքում՝ շեշտելով միջազգային հանրության միջնորդության կարևորությունը: Նա նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:

«Հայ ժողովրդի սիրելի ընտանիք, այդպես եմ անվանում, որովհետև եղբայրական ժողովուրդները կարող են ընտանիք համարվել։ Ազգային սգի ձեր այս օրը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որն ուղեկցվել է միլիոնավոր մարդկանց մահերով, սարսափելի տանջանքներով և արտաքսումներով, Բասկերի երկրից և Բրյուսելից՝ որպես «Եվրոպայի ազատ դաշինքի» նախագահ՝ Եվրոպայի քաղաքական կուսակցության, որը միավորում է ինքնորոշման իրավունքը սատարող եվրոպական 19 պետությունների և 46 կուսակցությունների, ձեզ ենք հայտնում մեր համերաշխությունը»,-ասաց Լոպես դե Լակայեն:

Նա նկատեց, որ այս տարին նախորդների նման չէ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումն ու արհամարհումը հանգեցրել էին պատերազմի Արցախում։ «Միջազգային հանրության լռությունը սպանում է՝ 1915-ին և նաև այսօր։ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն ու մահմեդականացումը մի կողմից, Ադրբեջանի կողմից՝ որպես պետական քաղաքականություն իրականացվող ատելության սերմանումը մյուս կողմից, Հայաստանը թողնում են երկու բռնապետական ռեժիմների արանքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի, որի նպատակը շարունակում է մնալ նույնը՝ կյանքի կոչել պանթուրքիզմը։ Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները չեն կարող անհաղորդ մնալ հրադադարի համաձայնագրի խախտումների նկատմամբ»,-ասաց նա:

Կուսակցության նախագահը նրանց միջնորդությունը չափազանց անհրաժեշտ համարեց՝ Ադրբեջանի կողմից համաձայնագրերի իրականացումը պահանջելու համար: «Այսինքն՝ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց բնակավայրեր և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կբերեն երկխոսության և հակամարտությունների խաղաղ կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի։ Այստեղից մեր համերաշխության ողջույնն ենք հղում հայ ժողովրդին, նրա սփյուռքին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-ասաց նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Ադրբեջանը 2020-ի սեպտեմբերի 27-ից պատերազմ էր սկսել Արցախի դեմ: Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարության տեքստ, որով դադարեցվել են ռազմական գործողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում