Հնդկաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների օրական աճը երրորդ անընդմեջ համաշխարհային ռեկորդն է սահմանում. գրանցվել է 346 786 դեպք, ավելի քան 2,6 հազար մարդ մահացել է: Այս մասին ապրիլի 23-ին հայտնում է РИА Новости- ն՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարությանը:
Ուրբաթ, ապրիլի 23-ին, հաղորդվել է 332 730 նոր COVID դեպքերի մասին, իսկ հինգշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, Հնդկաստանում գրանցվել է գրեթե 314 835 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում Հնդկաստանում ամենաշատ դեպքերը գրանցվել են Մահարաշտրա նահանգում՝ գրեթե 67 հազար: Ընդհանուր առմամբ, նահանգում ավելի քան 693 հազար մարդ բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ: Մահարաշտայից հետո Ութար Պրադեշ (36 605), Կերալա (28 447), Կառնատակա (26 962) և Դելի (24 331) նահանգներում գրանցվել են ամենաշատ նոր դեպքերը:
Միաժամանակ, Հնդկաստանում ավելի քան 138 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, միայն վերջին օրվա ընթացքում պատվաստվածների թիվն աճել է 2,9 միլիոնով:
Հնդկաստանն աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով երկրորդն է: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19 ավելի քան 16,6 միլիոն դեպք: Ապաքինվել է ավելի քան 13,8 միլիոն մարդ, մահացել՝ գրեթե 190 հազարը:












































