Ներքաղաքական վիճակը քաոսային է,-Ծիծեռնակաբերդում հայտարարել է Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ ժողովուրդը չի հասկանում ինչ է կատարվում։
Նա ընդգծել է, որ ցեղասպանությունը մեզ համար պետք է դաս լիներ:
«Մենք ցեղասպանվեցինք երկրորդ հազարամյակի սկզբին: Եթե մենք չհամախմբվեինք, եթե Վազգեն Սարգսյանը չկարողանար համախմբել ջոկատներ, նույն բանը կկրկնվեր դարի վերջին: Եվ երրորդ հազամյակի սկզբին մենք այս պատերազմը տեսանք: Ցավոք սրտի, մեր ապագա սերունդին էլ սա բաժին հասավ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ «քաղաքական գործիչների ճիշտ վարած քաղաքականությամբ սրան չպետք է հասնեինք»:











































