Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը երկրում վերջին երեք տարիներին նացիզմի վերականգնման փաստեր Է նշում. դա հաստատում Է Սահմանադրության մեջ պատմական ճշմարտության պաշտպանության մասին ուղղումների հրատապությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:
Ապրիլի 23-ին Դաշնային խորհուրդը լսում Է Գլխավոր դատախազության զեկույցը 2020 թվականին երկրում օրինականության եւ իրավակարգի մասին:
«Գլխավոր դատախազության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, վերջին երեք տարվա ընթացքում նշվում Է նացիզմի վերականգնման փաստերի թվաքանակի ավելացում: Եթե 2018 թվականին հաշվառվել Էր 16, 2019 թվականին՝ 22 նման հանցագործություն, ապա 2020 թվականին արդեն թիվը հասել Է 40-ի»,-ասել Է սենատորը: Նրա խոսքով՝ ներկայացված զեկույցը հաստատում Է ՌԴ Սահմանադրության մեջ ներառված ուղղման հրատապությունը, որն ուղղված Է մեր երկրի ժողովրդի պատմական ճշմարտության պաշտպանության ապահովմանը:
«Ուղղմանը համապատասխան, Ռուսաստանի Դաշնությունը հարգում Է Հայրենիքի պաշտպանների հիշատակը, ապահովում պատմական ճշմարտության պաշտպանությունը: Այսօր մեր խնդիրն այդ արժեքները պահանելը եւ բազմապատկելն Է»,-ընդգծել Է Կլիշասը:











































