Thursday, 25 06 2026
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Իշխանությունները վնաս են հասցնում Մայր բուհի հեղինակությանը. ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունը

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները, ակնհայտ բացասական դիրքորոշում որդեգրելով Երևանի պետական համալսարանի նկատմամբ, ձեռնարկեցին մինչև օրս շարունակվող գործընթացներ, որոնք էական, շատ դեպքում անդառնալի վնաս են հասցնում Մայր բուհի հեղինակությանը` վտանգելով նրա բնականոն գործունեությունը։ Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ մինչ օրս բացառապես Մայր բուհի կոլեկտիվի, համալսարանականների ջանքերի շնորհիվ այն ամբողջապես չի խաթարվել:

ԵՊՀ-ի դեմ իշխանությունների բացասական մոտեցման բարձրակետը համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի հետ կապված ոդիսականն է, որը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի: Իսկ օրերս Հոգաբարձուների խորհրդի 15 անդամներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ էին նշանակվել կառավարության և լիազոր մարմնի կողմից, բացահայտ արհամարհական և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Մայր բուհի նկատմամբ, «տարօրինակ» զուգադիպությամբ, ըստ ամենայնի ղեկավարվելով մեկ կենտրոնից, 1-2 օրվա ընթացքում խորհրդից դուրս գալու դիմումներ են գրել: Դրա հետևանքով այսօր Հոգաբարձուների խորհուրդը փաստացի զրկվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի իր գործառույթը լիարժեք իրականացնելու հնարավորությունից, ինչի ամենացայտուն դրսևորումը շուրջ երկու տարի ռեկտորի ընտրության հարցի արհեստական ձգձգումն է: Լիազոր մարմնի ղեկավարն այսքանից հետո ոչ միայն չի դատապարտում վերջիններիս վարքագիծը, այլև մտացածին, մանիպուլյատիվ պատճառաբանությամբ արդարացնում է այն` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները խաթարելու մեղքը անհիմն բարդելով խորհրդի համալսարանական որոշ անդամների վրա, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները` ոլորտի ղեկավարին ոչ հարիր արտահայտություններով, սպառնում է վերջիններիս «գրեթե» քրեական հետապնդմամբ: Իրականում, եթե խորհրդի վերոհիշյալ անդամները մտահոգված էին խորհրդի կողմից ընդունված որոշման «խեղաթյուրման» փաստով, ապա պարզ տրամաբանությունը հուշում է ներկայանալ նիստին, հիմնավորել խախտման փաստը, պահանջել ուղղել թույլ տրված սխալը, պատժել մեղավորներին՝ դրանով իսկ չխաթարելով խորհրդի բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը, այն համարում անընդունելի և պահանջում լիազոր մարմնից դադարեցնել ապակառուցողական գործունեությունը, վերջապես գիտակցել իր պատասխանատվությունը Մայր բուհի նկատմամբ և անհապաղ ձեռնարկել իր գործառույթներից բխող անհրաժեշտ քայլեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում