Friday, 26 06 2026
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրք գրող․ Մեզ պետք է մտահոգի, թե ինչու 1915-ից առաջ շուրջ 2մլն կազմող հայ ազգից 10 տարի հետո նույնիսկ անունները չմնացին. Ermenihaber

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ermenihaber.am-ը զրուցել է թուրք գրող և թարգմանիչ Ուրբաթ Ույուրքուլաքի հետ։

Հայ ընթերցողը նրա հետ ծանոթանալու հնարավորություն կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոդվածների ժողովածուի շնորհիվ, որը թարգմանվել է հայերեն և շուտով կտպագրվի Հայաստանում։

Գրքում տեղ գտած հոդվածում Ույուրքուլաքի հերոսը (ով իրական կերպար է), երիտասարդ ժամանակ պատմում է, թե հայերը թուրքերին «տակառներն են լցրել ու արյունը խմել», բայց ծերության տարիներին սկսում է բոլորվին այլ պատմություններ պատմել թուրքերի ոճրագործությունների մասին։

«Եվ ահա, Համզա պապիկը բավականաչափ ծերացավ։ Ու երբ ոտք գցեց թուլամտության խաղաղ և անորոշ աշխարհը, նրա պատմությունը կամաց –կամաց սկսեց փոխվել ․․․ ու պատմությունն արդեն սկսում էր միշտ նույն հարցով․ «Գիտե՞ք, թե ինչու է Քըզըլըրմաք գետի անունը «քըզըլ ըրմաք (կարմիր գետ)»։ Ու անմիջապես էլ պատասխանում էր․ «Որովհետև հայի արյամբ էր լցվել»։ Մենք տասը հոգու միմյանց էինք կապում, որ փամփուշտները զուր չծախսենք, մի կենտ փամփուշտով զարկում, գետն էինք գցում բոլորին․․․»

– Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ի՞նչ կտա թուրք հասարակությանը և ի՞նչ կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագայի համար։

– Հայոց ցեղասպանությունը այն ոլորտներից է, որտեղ մենք չենք կարողացել հաղթահարել մեր ատելության, չարության, վրեժխնդրության զգացումը։ Եվ գուցե՝ ամենակարևորը։ Թուրքիայի բնակչությանը պարուրած վայրի ազգայնամոլությունը չի կարող վերանալ, քանի դեռ չի կայացել առերեսումը այդ մեծ պատմական հանցանքի հետ։

Եթե ուզում ենք կերտել քաղաքակիրթ, բարեկեցիկ, ժողովրդավար պետություն, ուրեմն անպայման պետք է առերեսվենք Հայոց ցեղասպանության հետ։ Մեզ պետք է մտահոգի այն հարցը, թե ինչու 1915-ից առաջ շուրջ 2մլն կազմող հայ ազգից 10 տարի հետո նույնիսկ անունները չմնացին։ Այդ մտահոգությունն այն օղակն է, որը կարող է մեզ կապել մարդկության ու մարդկայնության հետ։

– ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց առ այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: Ի՞նչ եք կարծում, թուրք–ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված փուլում Բայդենն իր ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:

– Չեմ կարծում, թե Բայդենի կամ ցանկացած այլ արևմտյան լիդերի քաղաքական նախընտրությունները կարող են շատ անմեղ լինել։ Բայց Հայոց ցեղասպանության հետ կապված ցանկացած ճանաչում, ընդունում կամ Թուրքիային ուղղված ճանաչման, ընդունման և առերեսման կոչ պարունակող ցանկացած որոշում դրական եմ գնահատում։

–Թուրքիայում կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք, եթե գան իշխանության, ապա հակված կլինեն ցեղասպանության հարցը լուծել, այլ ոչ թե ժխտել։

-Այս առումով բավական ճանապարհ է անցել «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը», որի անդամն եմ ես, ինչպես նաև՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որի անդամն եմ եղել նախկինում։

– Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք հայերի հանդեպ ատելությունը, ռասիստական քաղաքականությունը ի՞նչ եք կարծում, կմեղմանա թե կխորանա։

– Չեմ կարծում, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից որևէ բարեխիղճ ու առողջ հարաբերություն կարող է կառուցվել։ ԱԶԿ-ն սեփական իշխանությունը պահպանելու համար ամեն ինչի պատրաստ է։

Չեմ կարծում, թե նրա այդ անարդյունավետ իշխանությունը որևէ լավ բան կամ օգուտ կարող է բերել Թուրքիայի ժողովուրդներին։ Ցանկացած կործանիչ որոշում այս իշխանության կողմից կարող է ընդունվել առանց աչք թարթելու. այս իշխանությունները անհոգի, անկիրթ ու դաժան են։

– Ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում Հայաստան – Թուրքիա / հայ ժողովուրդ–թուրք ժողովուրդ / հարաբերություններում։

– Ես այս հարցին լայն եմ նայում։ Աշխարհի ոչ մի ազգ մեկ այլ ազգի հետ խնդիր չունի։ Մանավանդ այն ազգերը, որոնց ուտելիքները, պարերը, երգերը, աչք-ունքը միմյանց այսչափ նման են, նրանց հաշտության համար որևէ չնչին արգելք չի կարող լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում