Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Իսկ ուր մնաց տիկին Արուսը, վարպետ Շավարշը, պարոն Ալեքը կամ օրիորդ Հռիփսիմեն

Ղարաբաղյան կարգավորման թեման Հայաստանում կլանել է գրեթե ամեն հարց: Ամեն ինչ ներծծված է դրանով, բոլորը խոսում են դրա մասին, գնահատում են, գովում են, քննադատում են, մտահոգվում են: Բայց ըստ էության կան պարզ հարցեր, որոնց պատասխանը կարծես թե բացակայում է թե այժմ, թե բացակայելու է վաղը, քանի որ չի երևում, թե որևէ մեկը պատրաստ է, ցանկություն ունի կամ կարող է տալ այդ հարցերի պատասխանը: Հարցերից, թերևս, ամենակարևորն այն է, թե ի՞նչ է շահում Հայաստանի քաղաքացին այդ ամենից` թե կարգավորման գործընթացից, թե դրա դրական կամ բացասական արդյունքից:

Ընդհանրապես, նկատելի է, որ ղարաբաղյան կարգավորման ամբողջ թոհուբոհի մեջ դուրս է մնացել Հայաստանի քաղաքացին. ասենք` տիկին Արուսը, վարպետ Շավարշը, պարոն Ալեքը կամ օրիորդ Հռիփսիմեն: Օրինակ` երբ նրանցից յուրաքանչյուրը 2008 թվականի նախընտրական և հետընտրական հանրահավաքներին գալիս էր Ազատության հրապարակ, ապա կոնկրետ գիտեր, թե որն է իր` Հայաստանի Հանրապետության քաղաքացի այսինչյան Արուսի, Շավարշի, Ալեքի կամ Հռիփսիմեի շահն այն ամենից, ինչ կատարվում է: Նրանցից յուրաքանչյուրը կոնկրետ գիտեր իր ակնկալիքը, դրան հասնելու ճանապարհը:

Այսինքն` կարող էր կոնկրետ վստահել կամ չվստահել այդ ճանապարհին, դրանում իրեն ուղեկցող առաջնորդներին: Եվ ով գալիս էր մի անգամ, հետո գալիս էր հաջորդ օրը կամ առավել ևս մնում էր գիշերը, փաստորեն կայացնում էր իր որոշումը: Իսկ ի՞նչ են այժմ այդ նույն մարդիկ ակնկալում, պատկերացնում հայ-թուրքական հարաբերության և դրա ճանապարհին իրենց ուղեկցողների մասին: Գրեթե ոչինչ: Նրանց այդ ճանապարհին քաշող «լիդերները» չեն ասում ոչինչ, բացի փաստերի առաջ կանգնեցնելուց: Չեն ցույց տալիս, թե ի՞նչ է շահելու այդ քաղաքացիներից յուրաքանչյուրը, ո՞րն է լինելու ղարաբաղյան ձեռնարկի նրանց շահաբաժինը:

Թվում է, թե խնդիրը այնքան գլոբալ ու խորն է, որ Հայաստանի քաղաքացին այդ գլոբալության ու խորության մեջ ընդամենը մրջյուն է, որին եթե պատահմամբ չեն տրորում` արդեն իսկ բարեբախտություն է: Մինչդեռ իրականում այդ խորության և գլոբալության մեջ հայտնվում է այն պետությունը, որի քաղաքացին են Արուսը, Շավարշը, Ալեքը և Հռիփսիմեն: Նրանք են իրենց վրա զգալու թե հաջողությունը, թե տապալումը: «Լիդերների» կյանքը այդ ամենից չի փոխվելու, իսկ ահա քաղաքացիների կյանքը արդեն իսկ դրված է խաղասեղանին:

Եվ այդ պարագայում քաղաքացիներից ամեն ուժ ինչ-որ բան ուզում է, սակայն առայժմ քչերն են փոխադարձաբար քաղաքացիներին տվել այն, ինչ թերևս պետք է նրանց այս իրավիճակում քիչ թե շատ կողմնորոշվելու, իրենց շահին տեր կանգնելու, իրենց կյանքը խաղասեղանից հանելու կամ գուցե դրույքները կրկնապատկելու համար: Համենայնդեպս, ինչ-որ որոշում կայացնելու համար քաղաքացին այսօր չունի այն, ինչ ուներ մեկուկես տարի առաջ, ինչի արդյունքն էլ այն լուրջ որոշումներն էին, որ նախևառաջ քաղաքացիների կամքով կայացան և լրջագույն փոփոխությունների առիթ դարձան անդառնալի ճահճացող իրականության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում