Առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, մեկնաբանելով Սյունիքից որոշ անձանց բերման ենթարկելու դեպքերը՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Անդրադառնալով Մեղրիի քաղաքապետին՝ Ֆիդանյանն ընդգծեց, որ առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականցվում են միջոցառումներ:








































