Monday, 08 06 2026
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը

«Ուրիշի աչքերին կարող են թոզ փչել, բայց ոչ մեր». Սևազգեստ մայրերը զինվորական գործերի քննություններից որևէ ակնկալիք չունեն

Ապրիլի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել էր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ջհանգիրյանն ու Հարությունյանը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ ակնկալիք չունի զինվորական գործերի քննություններից. «Լավ կլիներ, որ Պաշտպանության նախարարն ու Ջհանգիրյանը դատարաններում զինվորական գործերի քննության ժամկետների հարցը չքննարկեին ։ Թող քննարկեին, թե ինչպես պետք է անել, որ զինվորական գործերը չկեղծեն և դատարաններ չուղարկեն խայտառակ քննված, կեղծված, սպանությունները ինքանսպանություն որակված գործերը։ Շատ տխուր է, որ Ջհանգիրյանը շարունակում է ժամանակին զինվորական գործերով իր արած ապօրինությունները։ Սա շատ խայտառակ իրողություն է։ Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի, որի կենսագրությունը արատավոր է հենց զինվորական գործերի առումով, փոխանակ մտածի իր հեղինակության բարձացման մասին, հիմա էլ գնացել ու իր արատավոր գործը շարունակում է պաշտպանությա նախարարի հետ։ Ես անամոթություն եմ համարում այն, որ քրեական գործերը ապօրինություններից զերծ պահելու, չկեղծելու հարցերը թողած քննում են ինչ որ ողջամիտ ժամկետների հարց»,-ասաց իրավապաշտպանը։

Ալեքսանյանի խոսքով՝ հենց հիմա էլ բազմաթիվ զինվորական գործեր կան քննության փուլում, որոնցով կեղծիքները շարունակվում են։ Սա է ամենալուրջ խնդիրը.«Ժամանակին սևազգեստ մայրերի խնդրով Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խումբ ստեղծեց, բայց դա ուղղակի ծիծաղելի է։ Ինչքան անճար պետք է լինել, որ քննչական մարմինները թողած կառավարությունում աշխատանքային խումբ ստեղծել, որ այդ խումբը որոշի այդ գործերի օրինականությունը։ Եվ արդյունքում այդ խումբն էլ ոչնչով չի զբաղվոմ և սևազգեստ մայրերի բարձրացրած հարցերը մնում են անպատասխան։ Ես որեւէ փոփոխություն չեմ ակնկալում, մանավանդ այս փուլում, երբ իշխանությունը նետվել է ընտրությունների։ Մենք երբեք չենք ունեցել այնպիսի իշխանություն, որը հարգում է զինվորին։ Ոչ մի ակնկալիք չունեմ զինվորական գործերի քննություննեից, քանի դեռ մենք չունենք նորմալ իշխանություն և այսօրվա քաղաքական ուժերի մեջ էլ չեմ տեսնում այնպիսի մեկին, որը կգա ու այդ գործերով առաջընթաց կլինի կամ այդ ընտանիքներին մի հույս կտա»,-ասաց իրավապաշտպանը։

Տարիներ առաջ սպանված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատարկ հանդիպումներից, քննարկված հարցերից որևէ ակնկալիք չունեն։ Իրենք աշխատանքը դատում են բացառապես արդյունքով.«Ես ոչ մի բան էլ չեմ ակնկալում։ Գագիկ Ջհանգիրյանը, երբ զինվորական դատախազ էր, այդ ժամանակ կարող էր ինչ-որ բան անել, նպաստել որ զինվորական գործերը քննվեն, բացահայտվեն։ Բայց այդ ժամանակ ոչ մի բան էլ չի արվել, եթե ոչ հակառակը։ Հիմա ինչու ես պետք է մտածեմ, որ ցանկություն կա զինվորական գործերով ինչ որ բան անել։ Հիմա մենք իրենց չենք հավատում։ Ուրիշի աչքերին կարող են թոզ փչել, բայց ոչ մեր։ Մենք էլ ոչ մեկի չենք հավատում»,-ասաց տիկին Նանան՝ հավելելով. «Մեր հետ պայքարող տիկին Անահիտի որդին տարիներ առաջ սպանվել է Վայքի զորամասում, սպանվել է հենց այն ժամանակ, երբ Ջհանգիրյանը զինդատախազն էր։ Թող հենց այդ գործը բացահայտի, այնպես անի, որ գործն ամբողջությամբ բացահայտվի, գնա դատարան, մեղավորները պատժվեն։ Հենց դա արվի, այդ ժամանակ էլ մենք կհավատանք իրենց»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբին, տիկին Մուրադյանն ասաց, որ առաջիկայում խումբը պետք է ավարտի գործերից մեկի ուսումնասիրությունը։ Եվ այդ գործից էլ կախված կլինի՝ մնացած գործերով բացահայտումներ կլինեն, թե ոչ. «Փաշինյանը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ ուսումնասիրության ժամանակ կեղծիք կատարածներին դատել կտա, եթե այդպիսի կեղծիքներ պարզվեն։ Հիմա տեսնենք ինչ կլինի, նոր մենք կհասկանանք ինչ է լինում։ Մենք միայն աշխատանքի դեպքում, արդյունք տեսնելու դեպքում կհավատանք իրենց ասածներին»,-եզրափակեց Նանա Մուրադյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում