Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լրջորեն խորհենք թակարդի մասին, որում հայտնվում ենք պատմական ցիկլով

Հայաստանի տարբեր կառույցներ հաճախ են հնչեցնում դիմումներ՝ ուղղված միջազգային հանրությանը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցի առնչությամբ: Բազմաթիվ անգամներ նշել ենք այդ դիմումների անհրաժեշտության ու կարևորության, հետևաբար հարցը ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրացնելու բոլոր քայլերի ողջունելի լինելու մասին: Այդ ամենով հանդերձ՝ մենք պետք է լինենք իրատես և իրապաշտ, ըստ այդմ՝ արձանագրենք, որ հարցի լուծումը քաղաքական է, իրավական կամ մարդասիրական չէ: Հայ ռազմագերիների հարցը կլուծվի այն դեպքում, երբ Ալիևը կանգնած կլինի դա անելու քաղաքական անհրաժեշտության առաջ, կամ դրա առաջ կանգնած կլինի նրա գլխավոր հովանավոր Էրդողանը, կամ Ռուսաստանը կանգնած կլինի հայ ռազմագերիների հարցի լուծման գործում իր ամբողջ կարողությունը գործի դնելու անհրաժեշտության առաջ:

Նույն կերպ էլ հայ ռազմագերիների հարցում միջազգային քաղաքական ճնշումն է, որ ի վիճակի է լինելու փոխել Ադրբեջանի դիրքորոշումը: Ինչ պատկեր ունենք այդ իմաստով: Հայաստանը անդամակցում է այնպիսի կառույցների, ինչպիսիք են ԵՏՄ-ն, ՀԱՊԿը, այսպես կոչված՝ ԱՊՀ-ն: Հայաստանը պարբերաբար մասնակցում է այդ կառույցների աշխատանքներին, Վեհաժողովներին, տարբեր կարգի պաշտոնյաների հավաքներին և այլն: Ավելին, դրանք ոչ թե պարզապես կազմակերպություններ են, հատկապես ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, այլ ռազմաքաղաքական և տնտեսաքաղաքական կառույցներ, որոնք Հայաստանի արտաքին հարաբերությունների շրջանակում առնվազն ֆորմալ առաջնահերթություններն են, առաջնային հարթակները: Որևէ մեկը քանի՞ անգամ է լսել այդ հարթակների քաղաքական արձագանքը հայ ռազմագերիների հարցի առնչությամբ: Փոխարենը՝ բազմաթիվ անգամներ տեսել ենք այդ կառույցներում իբրև թե Հայաստանի դաշնակիցների սիրալիր ժպիտները Ալիևի հասցեին: Ավելին, նրանք այժմ զբաղված են Ալիևի հետ փողային պայմանավորվածություններով՝ կապված, այսպես կոչված, «վերադարձված տարածքների» վերականգնման նախագծերի հետ:

Այդ պարագայում Հայաստանում որևէ մեկն ի՞նչ ակնկալիքով կամ հույսով է դիմում միջազգային հանրությանը՝ հայ ռազմագերիների հարցի իրական լուծման համատեքստում: Թե՞ այդ դիմումները պարզապես «գալոչկայի» համար են, որպեսզի հետո, երբ Ռուսաստանը և մեր, այսպես ասած, մյուս դաշնակիցները Էրդողանի և Ալիևի հետ իրենց հերթական պայմանավորվածություններից հետո «մեծահոգաբար» լուծեն ռազմագերիների վերադարձի հարցը, միջազգային հանրության «դիմումատուները» հայտարարեն՝ տեսա՞ք, որ չկա միջազգային հանրությունից օգուտ, հարց լուծողը միայն Ռուսաստանն է:

Բայց թեկուզ այդ կերպ, այդուհանդերձ՝ թող լուծվի մեր ռազմագերի տղաների վերադարձի հարցը օր առաջ: Պարզապես Հայաստանի հանրությունն էլ օր առաջ թող սկսի լայնորեն խորհել, թե ինչու ենք պետականորեն և ազգովին պարբերաբար հայտնվում նույն ցիկլի մեջ և նույն տեխնոլոգիայի թակարդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում