ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքը դուր էր գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Fox News-ին տված հարցազրույցում նախկին նախագահը շեշտել է, որ այդ համակրանքը եղել է փոխադարձ: Ընդ որում, Թրամփը վստահ է, որ դա լավ է, և ոչ թե վատ:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո այս երկրի Դեմոկրատական կուսակցությունը Ռուսաստանին մեղադրեց ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ: Մասնավորապես, մեղադրանքներ հնչեցին Թրամփի՝ Մոսկվայի հետ համագործակցելու վերաբերյալ:







































