Դերասանուհի Հելեն Մակքրորիի ընկերը պարզել է նրա մահվան հանգամանքները՝ գրում է The Guardian-ը:
Քերի Քրաքնելի խոսքով՝ դերասանուհին խնդրել է գաղտնի պահել իր քաղցկեղը: Նա չէր ցանկանում, որ այս մասին տեղեկատվությունը վնասի իր կյանքին և կարիերային: Քիչ մարդիկ գիտեին քաղցկեղի մասին: «Երբ դու հանրաճանաչ անձնավորություն ես, պետք է պաշտպանես այնպիսի բաներ, որոնք միայն քեզ են հուզում», – պարզաբանել է Քրաքնելը:
Միևնույն ժամանակ, ասում է ընկերներից մեկը, Մակքրորին ընդունեց իր ախտորոշումը «համարձակորեն և հումորով»: Մինչև վերջին օրը նա շարունակում էր բարեգործություն անել:
52-ամյա Հելեն Մակքրորիի մահվան մասին հայտնի դարձավ ապրիլի 16-ին: