Thursday, 02 07 2026
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT

Սարգիս Խանդանյանը «Եվրանեսթ»-ին կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը պետք է մանրամասնորեն ուսումնասիրի եւ անդրադառնա նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստերին եւ խստորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիան եւ ապակառուցողական դերը տարածաշրջանում։ Նման հայտարարությամբ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 19-ին տեղի ունեցած 9-րդ հերթական նստաշրջանի շրջանակում կայացած Սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստում հանդես է եկել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը։ Նիստին մասնակցել նաև Նարեկ Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Եվրոպական միությունում եւ Արեւելյան գործընկերության երկրներում կորոնավիրուսի ազդեցությանն ու հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Սարգիս Խանդանյանն իր ելույթում նշել է. «Հարգելի գործընկերներ,

կորոնավիրուսի համավարակը զգալի ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության եւ սոցիալական բարեկեցության վրա: Կորոնավիրուսի տարածումը լրջագույն մարտահրավեր դարձավ Հայաստանի առողջապահական համակարգի համար՝ մղելով վերափոխել առողջապահական ենթակառուցվածքների եւ ռեսուրսների կառավարման տրամաբանությունը: Նախորդ գարնան կարճատեւ լոքդաունը լուրջ հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության եւ բիզնեսների համար:

Դժբախտաբար, համավարակը 2020 թվականին Հայաստանի առջեւ ծառացած միակ մարտահրավերը չէր: 2020թ. մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես եկավ աշխարհի բոլոր անկյուններում հրադադարի ռեժիմների պահպանման հրատապ կոչով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով: Հայաստանը ողջունեց այս կոչը, ինչպես եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը, քանի որ մենք հավատում ենք, որ միմիայն համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել հումանիտար ճգնաժամերը:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի եւ վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային եւ նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը հսկայական ազդեցություն ունեցավ տարածաշրջանում համավարակի իրավիճակի վրա: Կորոնավիրուսը տարածվեց ոչ միայն առաջնագծում զինծառայողների շրջանում, այլեւ այն արագորեն տարածվեց նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

Հայաստանի եւ Արցախի առողջապահական համակարգերը դժվարություններ էին կրում ոչ միայն մեծ թվով վիրավոր զինծառայողների եւ քաղաքացիների, ինչպես նաեւ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, այլեւ այն պատճառով, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում էին բժշկական ենթակառուցվածքները՝ ավերելով դրանք: Ադրբեջանի կատարած պատերազմական նմանօրինակ հանցագործություններն իրենց դաժանության գագաթնակետին հասան, երբ հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվեց Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը:

44 օր տեւած պատերազմը 2020 թվականին Ադրբեջանի իրականացրած միակ ռազմական ագրեսիան չէր:

2020թ. հուլիսին Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Այս էսկալացիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորությամբ թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հրթիռակոծելով բժշկական դիմակներ պատրաստող արտադրամասը, որը օրական պատրաստում էր 300 հազար դիմակ:

Հարգելի նախագահողներ,

ես կարծում եմ, որ այս հանձնաժողովը, մասնավորապես, եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդհանրապես, պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն եւ անդրադառնան վերոնշյալ փաստերին եւ խստորեն դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան եւ ապակառուցողական դերը տարածաշրջանում: Ես հուսով եմ, որ Եվրախորհրդարանի մեր գործընկերներն առավել ակտիվորեն կներգրավվեն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում