Իսրայելի Առողջապահության նախարարությունը կիրակի օրը՝ ապրիլի 18-ին, չեղյալ է հայտարարել փողոցներում դիմակների պարտադիր կրումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հեզի Լեվին փոփոխություններ է կատարել «Հանրային առողջության մասին» օրենքում, որպեսզի թույլ տա, որ 2021 թվականի ապրիլի 18-ից, դրսում դիմակ չկրեն»,- ասացին մամուլի ծառայությունից:
Պարտադիր դիմակ կրելը չեղյալ հայտարարելու պատճառը Իսրայելում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազումն է: Բացի այդ, Իսրայելում պատվաստված քաղաքացիների թիվը բարձր է: Ապրիլի 16-ին Իսրայելում COVID-19-ի վարակման ընդամենը 34 նոր դեպք է գրանցվել: