Ջոն Թոլքիենի «Մատանիների տիրակալը» գրքերի հիման վրա նկարահանված ֆենթզի սերիալի առաջին սեզոնի վրա ամերիկյան Amazon Studios ընկերությունը կծախսի 465 միլիոն դոլար, գրում է The Hollywood Reporter- ը:
Նախկինում նախատեսվում էր 500 միլիոն դոլար ծախսել շոուի մի քանի սեզոնների ստեղծման վրա:
«Դա ֆանտաստիկ է, իրականում այդպես է … Սա կլինի երբևէ ստեղծված ամենախոշոր հեռուստասերիալը», – ասել է Նոր Զելանդիայի Տնտեսական զարգացման և զբոսաշրջության նախարար Ստյուարտ Նեշը;
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մատանիների տիրակալը» գրքերի հիման վրա նկարահանված սերրիալում կհայտնվեն ինչպես ծանոթ, այնպես էլ նոր հերոսներ: Սերիալը բաղկացած կլինի առնվազն հինգ սեզոններից: Նրանցից յուրաքանչյուրը կունենա ութից տասը էպիզոդ: Առաջին սերիայի ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան է, իսկ «Մատանիների տիրակալը» ֆիլմի առաջին սեզոնը էկրաններին կհայտնվի արդեն 2021 թվականին: