Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Իշխանական պատգամավորները «քաստինգի» են մասնակցում. քաղաքական «սպիդոմետրի» գործոնը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան ներքաղաքական կյանքում կարելի է հանդիպել բազմաթիվ տարօրինակ և հակասական իրավիճակների։ Այդպես, եթե անցած տարվա նոյեմբերի 9-ին կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրությունից հետո «Իմ քայլի» պատգամավորները չքացել էին, նրանց հնարավոր չէր գտնել ու բերել ԱԺ, ապա հիմա նրանք ջրի երես են դուրս եկել ու կամաց-կամաց գլուխ են բարձրացնում։ Ավելին, հիմա սկսել են ինքնագոհ հոխորտալ ու անգամ ամոթանքներ տալ արդեն ուրիշներին։

Այս առումով տպավորություն է առաջանում, թե «քայլողների» վրա կարծես թե հատուկ չափիչ սարք է դրված, յուրատեսակ «սպիդոմետր», թե ում ձայնն առավել բարձր կհնչի, կամ ով ավելի շատ կքծնի շեֆին, ով ավելի պոռոտախոս կլինի։ Ու բացարձակ կարևոր չէ, թե նրանց ասածները քաղաքական առումով ինչ-որ բովանդակություն կամ տրամաբանություն կարտահայտե՞ն, թե՞ ոչ, այս դեպքում կարևորը միայն տեսախցիկների առաջ երևալն ու ինչ-որ ձևակերպումներով Փաշինյանին արդարացնելն ու գովերգելն է։

Արդյունքում նրանցից ոմանք անզուսպ մրցակցության շրջապտույտի մեջ են հայտնվել միմյանց հետ, թե ով ավելի շատ կարդարացնի դավաճանությունը, Արցախը հանձնելը, հինգ հազարից ավելի զոհերի պատճառ դառնալը և հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղելը, ապիկար կառավարումն ու պետության ողնաշարը կոտրելը։ Մյուս կողմից՝ կարծես թե նրանց քաղաքական կյանքի էլիքսիրն այն է, թե ով ավելի հզոր ձայնով ու հիստերիկայով կհիշի նախկիններին, նրանց կմեղադրի գործած ու չգործած բոլոր մեղքերում, ով ավելի ուժգին կծափահարի ու գովեստի անզուգական խոսքեր կշռայլի շեֆին։ Կարճ ասած՝ Փաշինյանին քծնելու համար մի մեծ քաստինգ է հայտարարված։

Նույնիսկ այնպիսի գրոտեսկային իրավիճակներ են ստեղծվում, որ անհնար է առանց հումորի մոտենալ։ Օրինակ՝ օրերս Փաշինյանի անվան խմբակցության անդամներից մեկը ԱԺ ամբիոնից նրան սկսել է համեմատել ոչ ավել, ոչ պակաս Պետրոս Մեծի հետ։ Այդպես էլ վաղը նրան կարող են համեմատել Ալեքսանդր Մակեդոնացու, Նապոլեոնի հետ ու անգամ լուրջ դեմքով նրան ներկայացնել որպես Սուն Ցզիի պես ստրատեգ կամ Արիստոտելի նման քաղաքական մտքի գիգանտ։ Այսինքն, զարմանալի էլ չէ, եթե մարդն իրեն գրեթե Հիսուսի հետ է համեմատում, մյուսների հետ համեմատությունն ինչ է, որ իր թիմակիցները չանեն։

Լավ, ինչո՞ւ են քայլողներն այսպես ծայրահեղ վիճակում հայտնվել, իրո՞ք Փաշինյանին դուր են գալիս քծնանքի այս շքերթները։ Երևի թե՝ այո, որովհետև նրա թիմում բոլորը նրա կամքն են կատարում, ոչ ավելին: Իսկ կամքը կատարելու մրցույթն արդեն այլ հարց է: Չէ՞ որ առջևում ընտրություններ են, ու ընտրացուցակի մեջ տեղ ունենալու հարց կա, իսկ թե ով կարող է ընդգրկվել ցուցակում կամ անցողիկ տեղ զբաղեցնել, կախված է միայն շեֆի ցանկությունից։ Դրա համար էլ, թվում է, ցուցակում տեղ ունենալու համար մրցույթ է հայտարարված, թե ով կարող է ավելի շատ շեֆի աչքը մտնել։ Հենց այստեղ է, որ իր գործը կատարում է պաշտոնի հասնելու մոլուցքը և թիմակիցներին գերազանցելու ցանկությունը։

Մյուս կողմից էլ՝ քանի որ հանրությունը մինչ այժմ քայլողների մեծամասնությանն այդպես էլ չի ճանաչում, նրանք որևէ կերպ աչքի չեն ընկել իրենց մասնագիտական և ինտելեկտուալ կարողություններով, ապա փորձելու են ընտրություններին ընդառաջ հայտնի դառնալ իրենց սկանդալային ու ամպագոռգոռ հայտարարություններով։ Ու նրանց թվում է, որ եթե անընդհատ արդարացնեն սեփական թիմի սխալներն ու թութակի պես կրկնեն, թե Հայաստանին պայծառ ապագա է սպասվում, ապա այդպես էլ լինելու է։ Իսկ իրականում այդ մարդիկ ընդամենը գերի են Փաշինյանի ձեռքում: Օրինակ՝ թիմից հեռացած պատգամավորի վրա Փաշինյանի մուննաթ գալը նախ և առաջ մյուսներին էր ուղղված՝ «կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» սկզբունքով։

Իսկ թե սպառնալիքների միջոցով ու պաշտոնի խոստումներով ինչքան երկար է հնարավոր երկարաձգել սեփական քաղաքական թիմի արհեստական «ամրությունը», ցույց կտա ժամանակը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․04.21թ. համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում