Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Քովիդյան սահմանափակումներ. Նիդերլանդներում ապրիլի 24-ի միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով

Նիդերլանդներում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ, «Աբովյան մշակութային միության» նախագահ Մաթո Հախվերդյանը նշել է, որ միշտ կարևոր է միասնաբար հարգել Մեծ Եղեռնի սրբացած նահատակների հիշատակը։ Նրա խոսքով, այս տարի ևս հայ համայնքը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ վերապրելով նրանց կրած տառապանքները։

«Քանի որ համավարակի սահմանափակումների հետևանքով հանրային միջոցառումները չեն թույլատրվում, մենք կազմել ենք առցանց ծրագիր, որին կարող եք գրանցվել, որպեսզի միասին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ոգեկոչենք զոհերի հիշատակը: 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ ցուցաբերած ադրբեջանական վայրագությունները և հատկապես միջազգային հանրության վերապահ կեցվածքը, մեր հիշողության մեջ վերակենդանացրին Հայոց ցեղասպանության արհավիրքը։ Այս երևույթը հնարավոր չէ առանձնացնել ՝ նկատի ունենալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և շատ երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը լիարժեք չճանաչելը։ Մենք շարունակելու ենք համառորեն պայքարել թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեմ»,-ասաց Մաթո Հախվերդյանը։

Ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով 12:00-ին, հեռարձակում կապահովվի Հոլանդահայ ֆեդերացիայի (FAON-ի) և «Հայոց ցեղասպանության ոգեկոչման» (Armeense Genocide Herdenking) նախաձեռնության «Ֆեյսբուք»-ի էջերում։ Ներկայացվելու է Հոլանդահայ ֆեդերացիայի «24 ապրիլ հանձնախմբի» «Սիրտ» խմբակի երիտասարդների պատրաստած տեսանյութը:

Պրոֆեսոր, դոկտոր Ուղուր Ունգորը ներկայացնելու է Նիդերլանդներում բնակվող ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգների անձնական ընտանեկան պատմությունները։ Նույն օրն առցանց դասախոսությամբ հանդես կգա Հայոց ցեղասպանության պատմության հետազոտող-ուսուցիչ Դիրկ Ռոդզանտը և կլինի հարց ու պատասխան նրա դոկտորական դիսերտացիայի թեմայով` «Նիդերլանդները և հայերի հալածանքները Օսմանյան կայսրությունում, 1889-1923թթ.»: Նա իր գիտական թեզը պաշտպանելու է ապրիլի 23-ին Ամստերդամում։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Նիդերլանդները Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է. երկրի խորհրդարանը համապատասխան որոշում է ընդունել 2004թ. դեկտեմբերի 21-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում