ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրում է Սիրիայի իշխանություններին առնվազն 2 հազար մարդու սպանության մեջ:
Ինչպես հայտնում է BBC-ն, Հիլարի Քլինտոնը նշել է, որ Սիրիայի ղեկավարությունը պատասխանատու է հազարավոր սպանությունների համար:
Նախօրեին Սիրիայի կառավարական զորքերը նոր հարված են հասցրել Համային` Ասադի ռեժիմի դեմ դուրս եկած ընդդիմադիրների կենտրոնին:
Տասնյակ բնակիչներ դարձել են բանակի պատժիչ գործողությունների զոհը:
Պետքարտուղարը կրկին նշել է, որ միջազգային ճնշումը Ասադի իշխանության հանդեպ անհրաժեշտ է մեծացնել, քանի որ նա կորցրել է իր լեգիտիմությունը:
Հիշեցնենք, որ միայն երեկ Դեյր-Էլ-Զոր քաղաքում սպանվել են տասնյակ մարդիկ:









































