Tuesday, 16 06 2026
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով

Ով էլ լինի Վրաստանում իշխանության՝ հասկանում է երկկողմ հարաբերությունների կարևորությունը. Արմեն Սարգսյանի ուշագրավ այցը Թբիլիսի

Այսօր՝ ապրիլի 15-ին մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկօրյա այցը Վրաստան: Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Օրբելիանիի պալատում: Պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահների առերես և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես են եկել համատեղ հայտարարություններով մամուլում:

Նախքան այցը Արմեն Սարգսյանը «Թվիթեր»-ում վրացերենով գրառում է արել, կից հրապարակել հայերեն տարբերակը։

«Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝ եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա պաշտոնական այցի շրջանակում»,- երկու լեզուներով գրել է Սարգսյանը:

Ժամեր անց գրառումով կիսվել է Սարգսյանի վրաց գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլին՝ ավելացնելով․ «Բարի գալուստ Վրաստան, պարո՛ն նախագահ»:

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այցին, նշեց՝ թեպետ նախագահը երկրի թիվ մեկ դեմքը չի համարվում, երկկողմ այցելությունները շատ կարևոր են. «Ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ Հայաստանում նախագահը չի համարվում ամենաառաջնային քաղաքական գործիչ, նման այցերը շատ ուշագրավ են։ Կան մի շարք հարցեր, որոնք քննարկման արժանի են։ Հատկապես այն, ինչ տեղի է ունենում այսօր տարածաշրջանում կամ մեր շուրջը, շատ կարևոր են։ Կա նաև համավարակի հարցը, և ես հույս ունեմ, որ կքննարկվի նաև սահմանների բացման հնարավորությունը։ Կան նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, սահմանափակումները, որ մտցվել էին պանդեմիայի ընթացքում, գուցե վերանայման կարիք ունենան»։

Միևնույն ժամանակ, Ստեփանյանը չի կարծում, թե նախագահների մակարդակով հնարավոր է ձեռք բերել հիշյալ թեմաների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ. «Նորից կրկնեմ՝ երկու երկրներում էլ նախագահները առաջնային դեր չունեն, երկու երկրներն էլ խորհրդարանական կառավարման համակարգ ունեն, և հարցերը լուծվում են վարչապետների մակարդակով։ Բայց տվյալ դեպքում՝ նախագահը մնում է նախագահ, և այս մակարդակով էլ, բնականաբար, կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ, որոշակի թեմաների քննարկում, որից հետո արդեն կառավարությունները կոնկրետ որոշումներ կկայացնեն»։

Առնոլդ Ստեփանյանի խոսքերով՝ Հայաստանն ու Վրաստանը կպատրաստվեն երկկողմ հարաբերությունների վերականգնմանը այն ոլորտներում, որոնք ընդհատվել էին պանդեմիայի պատճառով մտցված սահմանափակումներով. «Պետք է նաև հաշվի առնել, որ շատ ծանր ժամանակաշրջան է թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում։ Օրինակ՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների հերթական լարվածությունը։ Ես կարծում եմ, որ հիմա կա անհրաժեշտություն ինտենսիվ շփումներ անցկացնել հարևան երկրների հետ»։

Խոսելով Վրաստանում անցկացված վերջին ընտրություններից և քաղաքական ղեկավարության՝ վարչապետի փոփոխությունից հետո հայ-վրացական հարաբերությունների մասին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես կարծում եմ, որ Վրաստանում, որքան էլ այժմ ընթանում են ներքաղաքական փոփոխություններ, ցանկացած քաղաքական ուժ հասկանում է հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը։ Այսինքն՝ քաղաքական ուժերը նույն ձևով են հասկանում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։ Ինչ քաղաքական ուժ էլ այսօր լինի իշխանության՝ նկատի ունեմ ռեալ գոյություն ունեցողներից և որոշակի վարկանիշ ունեցող քաղաքական ուժերին, նրանք բոլորն էլ հասկանում են այդ հարաբերությունների կարևորությունը։ Ուստի, ըստ իս՝ ցանկացած դեպքում երկկողմ հարաբերություններում ռեգրես չի լինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում