Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից, ուղերձը տեղադրել է ֆեյսբուքյան էջում ու կից գրառում արել.
«Մշակույթի միջազգային օրվա առթիվ Ամարասի վանական համալիրից իմ ուղերձն եմ հղել միջազգային կազմակերպություններին` անտարբեր չմնալու հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ և քայլեր ձեռնարկելու հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»: