Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը և «ոտքի կանգնեցնել Հայաստանը», եթե հայկական կողմը համաձայներ խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը Ղարաբաղում: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Նրա խոսքերով, այս առաջարկի մասին նա խոսել է պաշտոնական Երևանի հետ:
Բելառուսի առաջնորդը հայտարարել է, որ Ալիևն առաջարկել է որոշակի գումար վճարել Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար:
«Ես նույնիսկ չեմ նշում այն գումարը, որը պատրաստ եմ միանգամից վճարել: Փոխանցիր նրանց, որ այս հարցը լուծեն խաղաղ ճանապարհով», – պատմել է Լուկաշենկան Ադրբեջանի ղեկավարի հետ իր՝ ավելի վաղ ունեցած զրույցի մասին։
Նա նշել է, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը մերժել է այս առաջարկը:
Լուկաշենկոն նաև խոստացել է, որ երբ հեռանա նախագահական աթոռից, «շատ լավ բաներ կպատմի» Հայաստանի ժողովրդին և ղեկավարներին Ալիևի արած առաջարկների մասին:








































