ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երեքշաբթի օրը հաստատել է Ուենդի Շերմանին Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում, որը Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչության երկրորդ ամենակարևոր պաշտոնն է:
Նիստը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը:
Շերմանի թեկնածությունը պաշտպանել են 56 սենատորներ, դեմ են եղել 42-ը: :
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում (2009-2017) Շերմանը զբաղեցրել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը (2011-2015): Ինչպես նշել է The Hill թերթը, նա 2015-ին ղեկավարել է ԱՄՆ-ի հավաքականը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:










































