Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ դառնալ բարձր մակարդակի բանակցությունների համար, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները որոշեն գագաթնաժողով անցկացնել նախագահական մակարդակով, գովելի կլինի: Իհարկե, Ավստրիան միշտ էլ հասանելի է ցանկացած բարձր մակարդակի բանակցությունների համար», -հայտարարել են երկրի ԱԳՆ-ում:
Միաժամանակ, Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ գագաթնաժողովի անցկացման տեղն ու ժամանակը կախված են երկու մասնակից երկրներից:
Ապրիլի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել:
Պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր, այդ թվում`երկրների ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը շարունակելու ձգտումը:
Բանակցությունների ընթացքում Բայդենը առաջարկել է իր ռուս գործընկերոջը հանդիպում անցկացնել չեզոք երկրում: Սպիտակ տունը հայտնել է, որ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ այս ամռանը:









































