Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Արագ արդյունքների սպասել պետք չէ, բայց գերիների հարցով Եվրախորհրդարանի քննարկումը շատ կարևոր է

Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով քննարկում, հայտնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ Թաթոյանի՝ զեկուցողներն են Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ նմանատիպ քննարկումները շատ կարևոր են, որովհետև մենք շատ քիչ հնարավորություններ ունենք ռազմագերիների հարցով լուծումներ գտնելու համար։ «Գոնե այն հնարավորությունները, որ կան, պետք է օգտագործենք՝ ասենք, միջազգային հանրությանն իրազեկենք ու հնարավորինս պաշտոնական հարթակներում այդ հարցը պետք է բարձրացնենք։ Դա չի նշանակում, որ կարելի է սպասել արագ արդյունքների, որովհետև ակնհայտորեն Ադրբեջանը շատ քիչ ուշադրություն է դարձնում միջազգային հանրության կոչերին ու հորդորներին, և քաղաքական պրագմատիզմը վատ իմաստով, տվյալ դեպքում հիմնական կիրառվող մեթոդն է, որ Ադրբեջանը կիրառում է մեզ հետ կապված բոլոր հարցերում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ գործնական քայլերը կարող են լինել ընդամենը մեկ ուղղությամբ. «Այն, որ մենք փորձենք հնարավորինս հանգիստ վերաբերվել տարբեր տեսակի սադրանքներին ու ճնշումներին, և եթե հայ ռազմագերիների հարցը չի լուծվում, ապա որևէ առաջընթաց չթույլատրենք նաև եռակողմ հայտարարության այլ կետերի իրականացման հարցում։ Դա, բնականաբար, որոշակի ռիսկեր պարունակում է, բայց նաև, եթե մենք ուզում ենք ինչ-որ ձևով վերականգնել մեր սուբյեկտայնությունը, պետք է այդ ռիսկերին գնանք։ Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում և այնպիսի իրավիճակում ենք, երբ ռիսկերից խուսափել հնարավոր չէ։ Նորություն չեմ ասում, կարծես՝ տարբեր քաղաքական գործիչներ ու փորձագետներ դրա մասին խոսում են, բայց պետք է ինչ-որ պնդություն ցույց տա մեր պետությունը, և դա անելու համար անհրաժեշտ է ներքին բոլոր ոլորտների հարցում ապահովել արդյունավետ աշխատանք։ Այսինքն՝ եթե չերևա, որ մենք ներքին հարցերում կարողանում ենք լուծումներ գտնել, չենք կարողանում որոշակի զարգացում ապահովել, ապա պարզ է, որ միայն արտաքին հարաբերություններում սկզբունքայնություն ցուցաբերելը որևէ մեկի համար համոզիչ չի լինի»։

Միևնույն ժամանակ Բորիս Նավասարդյանը թերահավատ է, որ գերիների հարցում Եվրոպան կգնա գործնական քայլերի, այդ թվում՝ Բաքվի և Անկարայի դեմ պատժամիջոցների սահմանմանը. «Ցավոք, ես հնարավոր չեմ համարում, որպեսզի այդպիսի շատ կոնկրետ ու կտրուկ քայլեր արվեն, որովհետև եվրոպական կառույցներն ու ինստիտուտներն այսօր բավականին թույլ են և դժվար թե համարձակություն ցուցաբերեն կանգնել նմանատիպ խնդիրների առաջ, իրենց զրկեն այն հարցերի լուծման հնարավորություններից, որոնք ապահովում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Եթե խոսքը Ադրբեջանի մասին է, ապա դա էներգառեսուրսների հարցն է, որն այսօր եվրոպական քաղաքականության համար շատ կարևոր է։ Թուրքիայի դեպքում և՛ անվտանգության հարցերն են Միջերկրական ծովում, և՛ փախստականների հարցն է, որում Թուրքիան այսօր որոշիչ դեր ունի, որպեսզի պաշտպանի Եվրամիության անդամ երկրներին այդ հոսքից։ Այնպես որ, այդ հարցերում չգնալով փոխզիջումների Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, Եվրամիությունն այնպիսի խնդիրների առաջ է կանգնում, որոնք այսօր չի կարողանում հաղթահարել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում