Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀԾԿՀ անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախ անդրադարձավ թեկնածությանը և հայտարարեց, որ ինքը չի հավատում, որ թեկնածուն հանձնաժողովում կարող է լինել անկախ արբիտր:
Այնուհետև նա խոսեց այն մասին, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների եղբայրները չեն համարվում շահառուներ. «Ինձ մոտ էր եկել ազգային հերոս Հովիկ Ասատրյանի հորեղբայրը: Հովիկ Ասատրյանը անհետ կորած է, որն ունի երկու եղբայր, որոնց խնամքով զբաղվում է հորեղբայրը: Նրա եղբայրներին մերժում են ապահովագրական փոխհատուցում տալ, քանի որ եղբայրները չեն համարվում շահառուներ: Չստացվի, որ իրենք զինվոր են տալիս մեր երկրին, իսկ մենք ոչ զինվորին ենք հետ տալիս, ոչ աճյունը: Մենք այս մանր և հեշտ լուծելի հարցերը մոռանում ենք: Նրա հորեղբայրն ասում էր, որ իրենք թույլ չեն տալու, որ Հայկազոր համայնքում ընտրություններ լինեն, որովհետև մենք զվաղված ենք այլ օրակարգերով: Ազգային հերոսի ծնողազուրկ երկու եղբայրների հոսանքն անջատել էին: Հուսամ` այս ահազանգս տեղ կհասնի»:
Մանրամասն՝ տեսանյութում: