ԱՄՆ-ը կճանաչի՞ հայերի Ցեղասպանությունն առաջիկա ապրիլի 24-ին ընդառաջ, թե՞ ոչ: Այդ հարցը սկսել է քննարկվել հաճախակի, այն բանից հետո, երբ Սպիտակ տան աղբյուրներին հղում անելով՝ հեղինակավոր մի քանի լրատվամիջոցներ տարածեցին տեղեկություն, որ Բայդենը մտադիր է ճանաչել Ցեղասպանությունը: Բայց ի՞նչ ասել է՝ ճանաչել Ցեղասպանությունը:
«Կճանաչի, թե ոչ» հարցադրմանը զուգահեռ, գուցե պետք է հասկանալ՝ իսկ ի՞նչ ենք հասկանում ճանաչել ասելով: Եթե դա ապրիլի 24-ի ուղերձում Ցեղասպանություն հասկացությունն օգտագործելն է, ապա իհարկե դա շատ կարևոր քաղաքական իմաստ պարունակող հանգամանք է, բայց դա՞ է այն ճանաչումը, որի մասին խոսում ենք: Թե՞ ճանաչումն այն է, երբ ԱՄՆ-ն իրավական ուժ կհաղորդի այդ ճանաչմանը, ինչը թույլ կտա առնվազն ԱՄՆ քաղաքացի հայերին սկսել զբաղվել իրենց իրավունքների պաշտպանությամբ և փոխհատուցումներ ներկայացնել Թուրքիային: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: