Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բողոքում է ծխախոտի ծխից բանտախցում, որտեղ նա պահվում է երկու այլ կանանց հետ: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում անելով Տիմոշենկոյի ամուսնուն` Ալեքսանդր Տիմոշենկոյին:
ՙՆրա հետ բանտախցում երկու կին կա, որոնցից մեկը ծխում է՚,- հայտարարել է Տիմոշենկոյի ամուսինը՝ ավելացնելով, որ իր կինը հիվանդագին է տանում ծխախոտի ծուխը:
Հիշեցնենք, որ, դատարանի որոշմամբ, Տիմոշենկոյին ձերբակալել են օգոստոսի 5-ին: Այսօր առավոտյան դատարանը մերժեց Տիմոշենկոյին ազատ արձակելու փաստաբանի խնդրանքը:








































