«Հերթական անգամ ականջի համար հաճելի միտք հայտարարվեց՝ դեմքով շրջվենք դեպի գյուղը, գյուղացուն, բայց այդ հայտարարությունն իրական, համակարգային բարեփոխումներ չբերեց գյուղացու կյանքում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ մեկնաբանելով այս տարի գարնանը ՀՀ նախագահի հորդորը:
Ա. Բախշյանի բնութագրմամբ՝ գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնացել և եթե իր բարձրացրած խնդիրների լուծումը ստանում է, ապա համակարգային լուծում դեռ չի ստացել. «Եվ ես չեմ տեսնում՝ կստանա՞, թե՞ ոչ»: Ա. Բախշյանի խոսքով՝ գյուղացու բարձրացրած արտադրանքի, մասնավորապես՝ խաղողի մթերումի խնդիրը դեռ պարզ չէ:
«Ջրի սակագնի բարձրացումից այնքան բողոքներ կան, որ ես զարմանում եմ, թե ինչպես է կառավարությունը հանգիստ քնում»,- ասաց Ա. Բախշյանը՝ հավելելով, որ գյուղացու վիճակը վիճակ չէ:









































