Վրաստանի համար ամենակարևոր մարտահրավերները, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցնել, եվրաատլանտյան ինտեգրացիան է և դեօկուպացիան, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խորհրդարանում ելույթի ժամանակ:
Նա կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին համագործակցել երկրի համար հրատապ հարցերի շուրջ:
Միևնույն ժամանակ, Զուրաբիշվիլին հանդիմանել է երկրի կառավարությանը: Մասնավորապես, ըստ նախագահի, 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելու համար դիմելու ծրագրերը չեն համաձայնեցվել նրա հետ:
«Եվրամիություն մեր թեկնածությունը ներկայացնելու թեման չի համաձայնեցվել ոչ միայն ընդդիմության, այլ նույնիսկ երկրի նախագահի հետ: Եթե մենք միասին չստեղծենք այդ ապագան, չենք կարող հաղթահարել օկուպացիան և (իրականացնել) եվրաատլանտյան ինտեգրումը»,- ասել է Զուրաբիշվիլին: