Օգոստոսի 9-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ներկա գործընթացը: Հետաքրքիր է, որ այս հանդիպմանը Սերժ Սարգսյանը չի հրավիրվել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ այս անգամ կանչել են միայն Ալիևին այն պատճառով, որ հիմնական խնդիրը կապված է հենց Ադրբեջանի դիրքորոշման հետ. «Երկու նախագահների միջև խոսակցությունը շատ հնարավոր է՝ բավական ծանր լինի: Հայկական դիվանագիտությունն իր դիրքորոշումը հստակ հայտնել է, որը կարծես թե ընդունելի է միջազգային հանրության համար, և Կազանից հետո պարզ դարձավ, որ հիմնական խնդիրը Ադրբեջանին կառուցողական բանակցային դաշտ վերադարձնելն է»:
Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, Ռուսաստանը փորձ է անում ներազդել Ադրբեջանի անզիջում դիրքորոշման վրա:








































