Wednesday, 01 05 2024
Ըստ Փաշինյանի` Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը

Խաղաղություն չեն մուրում. լավ ապրելն ու Թուրքիայի հետ թշնամանքը շարունակելը կեղծ երկընտրանք է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 30-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

«Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել Հայաստանի և Արցախի շուրջ, ու մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում: Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը՝ ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն ու բնականոն զարգացման համար»,- ասել է վարչապետը նախքան նիստի մեկնարկը:

Ըստ նրա՝ տևական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից. «Եվ մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, և մյուս կողմից՝ իհարկե, պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ ընդհակառակը՝ մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել ու պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը՝ իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության»:

«Ընդհանրապես, կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու: Հարցն էական է և ուշագրավ, բայց ինքն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնենք: Բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից: Մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության երկարատև, կայուն զարգացումը, և նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է»,- շեշտել է վարչապետը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ տարածաշրջանում արդեն իսկ կատարվել են փոփոխություններ, և այդ փոփոխություններն ի վնաս Հայաստանի Հանրապետության են: «Այսինքն՝ այսօր Հարավային Կովկասում հայտնվել են իրենց նոր ռազմավարական շահերը թելադրող ուժեր։ Այդ ուժը և՛ նոր է, և՛ հին է՝ նկատի ունեմ Թուրքիան, ու նա ակտիվորեն փորձում է իջեցնել Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը ու մեզ պարտադրել ինչ-որ որոշումներ։ Ուստի անկեղծորեն կարծում եմ, որ իշխանությունները չեն վարում բաց քաղաքականություն։ Միայն Անվտանգության խորհրդի քարտուղարի խիստ կասկածելի ելույթը չի նշանակում ընդհանուր քաղաքական և հանրային քննարկում ծավալել։ Կարծես պատրաստվում են գործել նույն սցենարով՝ ինչպես պատերազմի ընթացքում, երբ մեզ կանգնեցնում էին կայացած փաստի առջև։ Պատերազմի ավարտն էլ կարող էր շատ ավելի շուտ լինել, բայց անհասկանալի պատճառներով կուլիսների հետևում ձգձգվեց, հետո բոլորին կանգնեցրին կայացած փաստի առաջ։ Արդյունքում մենք ստացանք մի իրավիճակ, երբ նույնիսկ նոյեմբերի 9-ի որոշումներն անգամ իրականացված չեն։ Ուստի մինչև հայտարարելը, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ինչ-որ փոփոխությունների, մենք պետք է ճշտեինք, թե մենք ընդհանրապես ռազմավարական ինչ փոփոխություններ ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիլբարյանը միևնույն ժամանակ նշեց, որ այդ փոփոխությունները միանշանակ են, որովհետև դրանք վերաբերում են Հայաստանի՝ իբրև ինքնիշխան պետության անվտանգային համակարգի ամրացմանը. «Եվ նոր դրանից հետո ինչ-որ անհասկանալի քայլեր պետք է փորձեին կատարել։ Ընդ որում՝ ժամանակը ևս խիստ անհամապատասխան է։ Ապրիլի 24-ի նախօրեին այդպիսի օդում ասված որոշումներ ու մտքեր… քաղաքականության մեջ թշնամի եզրույթն առհասարակ ճիշտ չէ, բայց մենք ունենք ռազմավարական հակառակորդներ, և հիմա խնդիրն այն է՝ մենք կարո՞ղ ենք այդ ռազմավարական հակառակորդին դարձնել գոնե մարտավարական։ Բացի այդ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, չգիտես ինչու, անպայման ուզում են տանել դեպի հաշտեցման։ Մենք ի՞նչն ենք հաշտեցնում ապրիլի 24-ի նախօրեին՝ ընդ որում, հրաշալի իմանալով, թե դրսում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում ինչ գործընթացներ են ծավալվում Հայոց ցեղասպանության հետ կապված, և ընդհանրապես որքան են թուլանում Թուրքիայի դիրքերն աշխարհում՝ նկատի ունեմ և՛ ՆԱՏՕ-ի կազմում, և՛ մյուս՝ հյուսիսային ու արևմտյան դաշնակիցների հետ։ Այո՛, Թուրքիան ուժեղացրել է իր դիրքերը այստեղ՝ Հարավային Կովկասում, բայց իր դիրքը եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի ու նրանց կառույցներում էապես կասկածների ու վերանայման է ենթարկվում։ Եվ հենց այս պահին, երբ Թուրքիայի դաշնակից լինելն այդ ուժերին կասկածի է ենթարկում, քանի որ Թուրքիան իրեն չի դրսևորում որպես դաշնակից Արևմուտքի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, մենք ինչ-որ անհասկանալի ձևաչափեր ենք ընտրում»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ պետք չէ պետությանը կանգնեցնել կայացած փաստերի առջև. «Դրանք կարևորագույն խնդիրներ են, որոնք պետք է քննարկվեն, և ոչ թե որևէ հեռուստաընկերության եթերից անորոշ հայտարարություններ արվեն։ Ամեն ինչ պետք է կատարվի ճշգրիտ ու մտածված»։

Դիտարկմանը, թե այժմ երկընտրանքը հետևյալն է՝ կա՛մ շարունակում ենք թշնամությունը Թուրքիայի հետ, կա՛մ բացում ենք կոմունիկացիաներն ու լավ ապրում, Նարինե Դիլբարյանն արձագանքեց. «Դա կեղծ է։ Նախ՝ ի՞նչ ճանապարհ եք բացում, ի՞նչ եք տեղափոխելու այդ ճանապարհով։ Լավ ապրելը ո՞րն է։ Լավ չես ապրի, Սերգո ջան. հիշում եք այդ կատակ դարձած արտահայտությունը, որ առաջին նախագահը դրեց շրջանառության մեջ։ Լավ ապրողն ովքե՞ր են։ Մենք տեսանք, թե այդ երկու հայտարարություններից հետո ով է լավ ապրում։ Մեր հայկական համարանիշներով մեքենաներն ամեն օր գնդակոծվում են։ Ինձ սարսափելի ցավ պատճառող մի բառ է մտել շրջանառության մեջ՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հողեր… այսինքն՝ այդ հողերն էլ հայկակա՞ն չեն, մենք հիմա նաև Հայաստանո՞ւմ պետք է ճշտենք, թե Հայաստանի վերահսկողության տակ ինչ է մնացել և ինչն է անցնելու թուրք-ադրբեջանական կամ այլ՝ ավելի մեծ խմբերի վերահսկողության տակ։ Դրա տակ կարող է Պակիստանը լինել։ Ի՞նչ են մեր ռազմավարական ու մարտավարական հակառակորդները տեղափոխելու մեր տարածքներով։ Դա բացարձակապես անընդունելի է. մենք արդեն տեսել ենք կնքված երկու հայտարարություններ։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղության հասնում են՝ հասկանալով ինչի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում