Եկել էր մի պահ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Արցախի Հանրապետության երաշխավորը չէր, այլ նաեւ Հայաստանի ժողովրդի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
«Իմ սերունդը տեսավ արցախա-ադրբեջանական երեք պատերազմ, առաջինի ժամանակ Թուրքիայի կողմից կար բարոյական աջակցություն Ադրբեջանին, 2016-ին արդեն թուրք գեներալներ էին մասնակցում պատերազմին, մենք հետևություններ պետք է անեինք: Արդեն 2020 թվականի պատերազմին մոտավորապես 5000-7000 ահաբեկիչ էր մասնակցում: »,- ասաց Արթուր Թովմասյանը։