Նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում նշել է, որ ընտրությունների օրվա վերաբերյալ վերջնական որոշումը ինքը դեռ պետք է ստորագրի և չի բացառվում, որ այն ուղարկի Սահմանադրական դատարան։ Նախագահի հայտարարությունն արդյոք վկայում է, որ այդ հարցում դեռևս կան լուրջ անորոշություններ և փաստ չէ, որ հունիսին կլինեն ընտրություններ։ Ընտրությունների կայացման հավանականությունը 50/50 է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ: