Ռուսաստանի Առողջապահության նախարարության Գամալեայի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ հղիության ընթացքում կորոնավիրուսի հակամարմինները մորից երեխային կարող են փոխանցվել ընկերքի միջոցով: Ըստ նրա՝ շատ լավ է, որ բնությունը նման հնարավորություն է նախատեսել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցեց կորոնավիրուսի՝ աշխարհում առաջին պատվաստանյութը: Այն ստացավ Sputnik V անվանումը: