Այսօր՝ ապրիլի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է:
«Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, որ այս նախագիծը քննարկվում է արդեն 26 տարի. «Դեռ այն ժամանակ բոլոր կլասիկ կուսակցությունները կողմ էին արտահայտվում և իրենց քաղաքական ճնշումն էին գործադրում իշխանությունների վրա, որ անցում կատարեն պարզ համամասնականի: Եվ հիմա այս ճակատագրական պատճառին այլ կարծիքներ են հնչում»:
Նրա խոսքով` բոլոր այն ուժերը, որոնք դեմ են արտահայտվում այս նախագծին, ցանկանում են նախկին ռեժիմի համար քրեաօլիգարխիայի վրա հիմնված քաղաքական ապագա ապահովել:
Մանրամասն՝ տեսանյութում: