Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Սիրիայի Դեյր էլ-Զոր քաղաքն այսօր դարձյալ ենթարկվել է գնդակոծման:
Տեղական իրավապաշտպանների տվյալներով, միայն երեկ այս քաղաքում սպանվել է 42 ցուցարար: Եվս 20 մարդ սպանվել է երկրի այլ շրջաններում:
Բռնությունները դադարեցնելու պահաջով Սիրիային են դիմել ՄԱԿ-ը և Արաբական երկրների լիգան:
Երեկ Սիրիայից իր դեսպանին ետ է կանչել Սաուդյան Արաբիան:









































