ՌԴ ԴԽ-ն հաստատել է օրենքը, ըստ որի երկրի գործող ղեկավարին նախագահական երկու ժամկետով կրկին առաջադրվելու իրավունք է վերապահվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սա ընտրությունների և հանրաքվեների վերաբերյալ օրենսդրությունը համապատասխանեցնում է ՌԴ Սահմանադրության փոփոխություններին:
Օրենքը նաև ընդլայնում է այն սահմանափակումների ցանկը, ըստ որոնց ռուսաստանցին չի կարող հավակնել Պետդումայի պատգամավորի մանդատի:
Սահմանադրության նոր դրույթի համաձայն, ժամկետների թվի սահմանափակումը, որի ընթացքում նույն անձը կարող է զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը, տարածվում է պետության ներկայիս ղեկավարի վրա՝ հաշվի չառնելով նրա նախագահի պաշտոնը զբաղեցնելու նախկին ժամկետները:
Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք է տալիս կրկին մասնակցելու նախագահական ընտրություններին, Պետդումա էր ներկայացվել նոյեմբերի 17-ին: