Լոնդոնի հյուսիսում գտնվող Թոթենհեմ թաղամասում նախօրեին սկսված անկարգությունները տարածվել են նաև քաղաքի հարավային Բրիքստոն թաղամասում:
Ինչպես հայտնում է BBC-ն, մի խումբ երիտասարդներ այստեղ այրել և թալանել են մի շարք խանութներ:
Լոնդոնի տարբեր թաղամասերում տեղի են ունեցել հարձակումներ ոստիկանների վրա, այրվել են մի քանի մեքենաներ:
Ուոլթեմ Ֆորեսթ թաղամասում երեք ոստիկան, երբ փորձում էին ձերբակալել անկարգությունների մասնակիցներին, վրաերթի են ենթարկվել:
Մոտ 200 երիտասարդներ Բրիքսթոն թաղամասում փորձել են հարձակվել ոստիկանների վրա:
Հիշեցնենք, որ անկարգությունների համար պատճառ դարձավ ոստիկանի կողմից օգոստոսի 4-ին 29-ամյա Մարկ Դագգանի սպանությունը:









































