Wednesday, 01 05 2024
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց

Էրդողանը հարձակում է գործում իրավունքների և ժողովրդավարության վրա. Human Rights Watch-ի զեկույցը

Թուրքիայի իշխանությունները՝  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ աննախադեպ կերպով ոչնչացնում են մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական նորմերը: Այս մասին նշվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության նոր զեկույցում:

Էրդողանի որոշմամբ Թուրքիան մարտի 19-ին դուրս եկավ ԵԽ՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Դրանից երկու օր առաջ երկրի գլխավոր դատախազը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու հարցով: Նույն օրը կուսակցության պատգամավորներից մեկը զրկվել էր  պատգամավորական մանդատից:

«Նախագահ Էրդողանը թիրախավորում է ցանկացած կառույց կամ հասարակության հատվածի, որը կանգնում է Թուրքիայի հասարակությունը վերաձևավորելու իր ջանքերի դեմ: Վերջին զարգացումներն ընդդեմ խորհրդարանական ընդդիմության, քրդերի, կանանց ուղղված են ապահովելու նախագահի իշխանությունը՝ խախտելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:

Նա նշել է, որ ընտրությունների արդյունքում 11.7 տոկոս ձայն հավաքած և 55 պատգամավորական մանդատ ձեռք բերած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու գործընթաց նախաձեռնելը վիրավորում է քաղաքական հավաքների ու արտահայտման իրավունքը: «Այս քայլով կարող է ժխտվել շուրջ 6 մլն ընտրողների ընտրական իրավունքը»,- նշել է Ռոթը: Նա հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները չպետք է լուռ մնան Թուրքիայում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում