Friday, 26 04 2024
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Մեր քաղաքական դաշտում կան դերակատարներ, որոնք ակնհայտորեն գործում են ռուսական շահերի դաշտում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

 Նոխորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական ուժերի հետ եկել են համաձայնություն և հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպիսի՞ն կլինեն արտաքին ուժային կենտրոնների ազդեցությունը Հայաստանի ԱԺ ընտրությունների վրա, կլինի՞ առհասարակ այդպիսի ազդեցություն, թե ոչ:

Իհարկե, կլինի այդպիսի ազդեցության փորձ: Քանի որ Հայաստանը գտնվում է ռուսական քաղաքակրթական ազդեցության գոտում, միանշանակ է, որ ՌԴ-ի կողմից Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների վրա, առավել ևս այնպիսի կարևոր գործընթաց, ինչպիսին իշխանության ձևավորումն է, բնականաբար, այդպիսի փորձ կլինի և այդ փորձերն արդեն կան: Մենք ունենք քաղաքական դաշտում քաղաքական դերակատարներ, սուբյեկտներ, թե անհատներ, թե քաղաքական ուժեր, որոնք կապվում են Ռուսաստանի տարբեր կենտրոնների հետ, ոչ անմիջականորեն Կրեմլի հետ: Եվ կարելի է ասել, որ նման զարգացումը նորություն չէ, դա անկախ Հայաստանի ամբողջ 30 տարիների ընթացքում է տեղի ունեցել, տեղի կունենա նաև հիմա: Կարող ենք նաև ասել, որ այլ քաղաքակրթական կենտրոններից ևս, կրկին ոչ պաշտոնական կենտրոններին, այլ տարբեր քաղաքակրթական հատվածներում գործող տարբեր ուժերի կողմից հնարավոր են ազդեցությունների փորձեր:

Քանի որ ռուսական գործոնի մասին նշեցիք, հետաքրքիր է, թե քաղաքական ո՞ր ուժերի մասին է խոսքը, որոնք կլինեն ռուսական ազդեցության ներքո, և որոնք կլինեն  այդ կենտրոնների նախընտրած ուժերը:

Ես կոնկրետ ուժերի անուններ չեմ տա, սակայն կարող ենք դիտարկել քաղաքական դաշտում, թե ո՞ր քաղաքական ուժերն են Ռուսաստանի շահերի դիրքերից հանդես գալիս: Կան քաղաքական ուժեր, որոնք բացեիբաց հայտարարում են, որ լավ կլիներ, եթե Հայաստանը դառնար Ռուսաստանի մաս, կան քաղաքական ուժեր, որոնք տեսնում են Հայաստանի զարգացումը բացառապես Ռուսաստանի հետ, Ռուսաստանի շահերը գերադասում են Հայաստանի ինքնիշխանության ու պետականության շահերից: Նման քաղաքական ուժերն, իհարկե, ակնհայտորեն են գործում ռուսական ազդեցության դաշտում, սակայն կան նաև այնպիսի քաղաքական ուժեր, որոնք թաքնված են գործում այդ դաշտում: Նման ուժերն էլ ռաջին հայացքից կարծես թե խոսում են Հայաստանի շահերից, սակայն եթե ավելի խորը ուսումնասիրենք, կտեսնենք, որ այս ուժերը ևս որոշակիորեն Հայաստանի շահերի մասին խոսելիս, ելնում են Ռուսաստանի շահերի գոտու ազդեցության առանցքից:

Եթե ընտրական օրենսգիրքը չփոխվի, ընտրություններն անցկացվել ռեյտինգային ընտրակարգով, կարո՞ղ ենք ասել, որ շատ կանխատեսելի խորհրդարան ենք ունենալու:

Ես կարծում եմ, որ եթե ընտրական օրենսգիրքը չփոխվի և այն հին արատավոր  ընտրական օրենսգրքով անցկացվեն ընտրությունները, էական փոփոխություններ թե քաղաքական կոնյուկտուրայում, թե ԱԺ կառուցվածքում, մենք չենք տեսնի: Գուցե  մեկ քաղաքական ուժը փոխարինվի մեկ այլ ուժով, կամ  միգուցե այս անգամ 3-ի փոխարեն 4 քաղաքական ուժեր անցնել խորհրդարան, սակայն ընդհանուր առմամբ, հարաբերակցության առումով փոփոխություններ չեն լինի, իսկ դա մեզ հնարավորություն չի տա քաղաքական ճգնաժամը վերջնականապես հանգուցալուծել, և կարճ ժամանակ անց մենք կվերադառնանք այն կետին, որտեղ գտնվում ենք այսօր: Այսինքն իմ կանխատեսմամբ, եթե հին ընտրական օրենսգրքով տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները, մենք հոկտեմբեր-նոյեմբերին կունենանք նույն վիճակը, ինչ այսօր է:

Կարծում եք՝ իշխանությունը շահագրգի՞ռ է փոխել ընտրական օրենսգիրքը:

Ես կարծում եմ, որ եթե իշխանությունը իրականության հիմքով գործի և մտածի Հայաստանի շահի, ոչ թե մասնավոր շահերի մասին, ապա պետք է շահագրգիռ լինի և փոխի Ընտրական օրենսգիրքը: Ամենակարևորը, եթե իշխող քաղաքական ուժը ավելի հեռանկարային մտածելակերպ ունենա, ոչ թե այսրոպեական խնդիրներ դնի իր առջև, կհասկանա, որ քաղաքական ճգնաժամի խորացումը թույլ չի տալու իրեն ի վերջո, հասնել կայունության, իսկ իշխանական համակարգում կայունություն ստանալու համար անհրաժեշտ է ընտրական օրենսգիրք:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում