Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռի ոչնչացման հետևանքով զոհվել է ամերիկյան հատուկ զորամիավորման 31 ծառայող և 7 աֆղանցի զինվորական: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Սա տաս տարի ընթացող հակամարտության ընթացքում օտարերկրյա զինվորականների հետ կապված ամենածանր միջադեպն է:
Անկումը տեղի է ունեցել Քաբուլից դեպի արևմուտք գտնվող Վարդաք նահանգում, որը հայտնի է թալիբների ակտիվությամբ:
Թալիբների ներկայացուցիչները հայտարարել են, որ ուղղաթիռը իրենք են խփել, և իրենց կողմից էլ մարտի ժամանակ 8 հոգի է զոհվել:
Աֆղանստանի Նախագահ Համիդ Քարզայը ցավակցություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին և զոհվածների մերձավորներին:








































