Օգոստոսի 4-ին, ժամը 17:00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 36-ամյա Սոս Ն.-ին, ով ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ հունիսին, պատուհանը քանդելու միջոցով, մուտք է գործել Ագարակ գյուղում գտնվող մի բնակարան և գողացել գրասեղան, աթոռներ, կենցաղային իրեր ու տան մուտքի դուռը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված բնակարանը պատկանում է 52-ամյա Ռուդիկ Մ.-ին, որը նույն օրը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում` նշելով, որ կատարված գողությամբ իրեն պատճառվել է 400,000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:










































