Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ֆլորիդայում: Մայամի Դեյդում մի տղամարդ իր սիրուհու հետ սեքսով զբաղվելիս ենթարկվել է ավազակային հարձակման: Նրանց սկզբում կապել են, այնուհետև տարել են տղամարդու բնակարան, որտեղ կապել են նաև այդ տղամարդու մորը, կնոջը, երեխաներին:
Տունը թալանելուց հետո գողերն այդ ընտանիքին վերջին վատությունն են արել՝ մեքենայից բերել են տղամարդու սիրուհուն և ներկայացրել են նրա կնոջը, որից հետո «հանգիստ խղճով» հեռացել են դեպքի վայրից: