Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վիզը տակով տալու ժամանակն է․ ոչ թե պաշտոն եմ ստանձնելու, այլ ծառայելու եմ Արցախին․ Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, օրերս հայտարարություն էիք տարածել, որ վերադառնում եք Արցախ Ձեր ծննդավայրը և երկրամասը հետ բերելու նպատակով։ Ձեր կուսակցությունն էլ հայտարարություն էր տարածել, որ պատրաստակամ եք ստանձնելու ձեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը. Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ, ի՞նչը չստացվեց Հայաստանում։

– Հարցն այն չէ, թե ինչն է պատճառը, ինչը չստացվեց, պարզապես ապաքինվել եմ, բուժումս ավարտել եմ, հետվիրահատական շրջանն անցել է, և պարզապես ուրիշ որոշում հանրությունը ինձնից չէր էլ սպասի։ Ես վերադարձել եմ հայրենիք, որովհետև իսկապես պետք է վերադառնայի, ուրիշ կերպ հնարավոր էլ չէր լինի։

– Հնարավո՞ր է Արցախում որևէ պաշտոն ստանձնեք։

– Մեր կուսակցությունը հայտարարել է, որ մենք պատրաստակամ ենք ստանձնելու պատասխանատվություն՝ տեսնելով Արցախի առաջ ծառացած խնդիրները, իսկ դրանք շատ-շատ են, կարծում եմ, որ ոչ թե պաշտոն պետք է տան, այլ պետք է հնարավորություն տան, որ ծառայեմ իմ երկրամասում։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Այսինքն՝ այստեղ՝ մեր հայրենիքում, շատ խնդիրներ կան, ավելի քան երբևէ, երկիրն ամբողջությամբ քանդված է, անելիքներ կան, ապրել է պետք և ապագա ստեղծել։ Ուրեմն անելիքներ շատ կան։ Պաշտոն ստանձնելը վայելքի նման մի բան է հնչում, բայց իրականության մեջ ծառայել է պետք ազգին և հայրենիքին, ժամանակ չկա, մենք ժամանակ չունենք, որ պաշտոններ վայելենք, այլ պետք է ծառայենք, ստանձնենք պարտականություն, այսինքն՝ ժողովրդի լեզվով ասած՝ վիզը տակով տալու ժամական է։ Այսինքն՝ եզը երբ լծում են, եզը լծով է քաշում լուծը, լուծ վերցնելու ժամանակ։

– Հայաստանում էլ շարունակում էիք պայքարը, ի վերջո ի՞նչը չստացվեց, ո՞վ էր մեղավոր։

– Վիրահատական և հետվիրահատական շրջանում եմ եղել, եղել եմ ակտիվ, և ամեն ինչ արել եմ, որպեսզի հանրությունից չկտրվեմ և դրա համար իմ կարծիքն եմ ասել։ Միանշանակ, ես որևէ մեկի կողքին չեմ եղել՝ ո՛չ հների, ո՛չ էլ նորերի։ Իմ կարծիքով՝ արտահայտել եմ երրորդ ուժ անհրաժեշտության մասին և աշխատել եմ երրորդ ուժի ստեղծման ուղղությամբ, և այսուհետ էլ ես աշխատելու եմ երրորդ ուժի վրա։ Այսինքն՝ ես աշխատելու եմ ազգի օգտին, երրորդ ուժը միանշանակ ազգն է, որովհետև նորերը հների նորացված ձևերն են, հների ավելի լկտի և լպիրշ ձևն են։ Ես աշխատել եմ և աշխատելու եմ երրորդ ուժի, ասել է թե՝ ազգային թևի վրա։

– Արդեն Արցախո՞ւմ եք երրորդ ուժի ուղղությամբ աշխատելու։

– Այո՛, Արցախում, նախկինում ես էլի Արցախից էի աշխատում, ես միշտ էլ չեմ փոխել իմ դիրքորոշումը, միշտ էլ Արցախից աշխատել եմ հանուն ազգային գաղափարների, պարզապես նորերը, որ եկել են հների ֆոնի վրա, իսկ գիտեք, որ ես ատում էի հներին, բայց տեսնելով, որ նորերը դավաճանել են հեղափոխությանը և փաստորեն չպատժեցին հանցավոր հներին, ուստի, ես ոչ թե ատեցի նրանց, այլ զզվեցի նրանցից։

– ԳՇ պետի հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք զինվորականությունը պե՞տք է խառնվի քաղաքականությանը։

– Ցանկացած քայլ, որ նորերի տապալմանն է միտված, ես նրանց կողքին եմ՝ բացառությամբ հների։ Ցանկացած նոր ուժ, որ կտապալի այս իշխանություններին, նրանց կողքին եմ, աջակցում եմ նրանց, բայց նշեմ, որ այդ ուժը պետք է լինի ազգային։ Ես բանակի՝ որպես միասնական համակարգի, կողքին եմ և ողջունում եմ։

– Նրանց կողմից հեղաշրջման փորձ չե՞ք դիտարկում այդ քայլը։

– Դա միանշանակ հեղաշրջման փորձ չէ, սահմանադրական կարգի տապալում չէր, դա ուշացած կարծիք էր, պարտավոր էր ԳՇ-ն հայտարարեր, քանի որ, երբ ԳՇ-ն տեսնում է, որ իշխանությունը բռնում է հակազգային դիրք, պարտավոր է հայտարարել, ինչն արել է, և սա հեղաշրջման փորձ հայտարարել չի կարելի։

– Արցախի իշխանությունների հետ առաջիկայում կհամագործակցեք։

– Ես ընդհանրապես անգամ տեսնում եմ բոլոր ուժերի հետ համագործակցելու հնարավորություն, այն ուժերի, որոնք Արցախում մատը մատին կխփեն։ Ցանկացած իրավիճակից դուրս գալու ելք կա, պարզապես պետք է ճշմարիտ գնահատական տանք այդ իրադրությանը, և իրավիճակից դուրս գալու ուղիները տեսնենք։

– Պարոն Բադասյան, ո՞ր փուլում է Ձեր գործը։ Դուք ազատ եք արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։

– Ազատ արձակելուց հետո երկու անգամ են ինձ կանչել, բայց այդպես էլ իմ հեռախոսները դեռ չեն վերադարձրել, որի համար ես խիստը դժգոհ եմ ԱԱԾ-ից, այն կարծիքին եմ, որ նրանք պատանդ են պահում նաև իմ հեռախոսները։ Ասում են, որ զննում են, դեռ զննելու գործ ունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում