Կիպրոսում ուղղափառ երիտասարդները բողոքում են El Diablo («Սատանան») երգի դեմ, որը կատարելու է հույն երգչուհի Հելենա Ցագրինուն «Եվրատեսիլ 21» մրցույթում: Այս մասին հայտնում է Filelefteros թերթը:
Ակցիան կազմակերպել են «Կիպրոսի ուղղափառ երիտասարդությունը»: Նրանք փողոց են դուրս եկել խաչերով և «Մենք սիրում ենք Քրիստոսին» պաստառներով:
Ակցիայի մասնակիցները նաև բանաձև են հանձնել Կիպրոսի հեռարձակող կորպորացիայի (CyBC) լրատվական բաժնի ղեկավարին, որն ընտրել է երգը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ երգը մութ ուժերի օրհներգ է», – ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ Հայաստանը հրաժարվել էր մեկնել Եվրատեսիլ: