Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Պետք է իշխանության գան նոր ուժեր, որոնք կապ չունեն ոչ ներկաների, ոչ նախկինների հետ, բայց շուրջբոլորը դատարկություն է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը: Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանը կարծեք թե գնում է Աբխազիայի ճանապարհով, որ Հայաստանում կմնա 1,5-2 մլն բնակչություն, որը տարեկան Սփյուռքից կստանա 2 մլրդ դոլար, և որ շատերն են մտածում Հայաստանը լքելու մասին: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

– Ես կարդացել եմ Ռուբեն Վարդանյանի ելույթները, իր միտքն այն էր, որ Հայաստանում պետք է իշխանության գան նոր ուժեր, որոնք կապ չեն ունենա ոչ ներկաների, ոչ նախկինների հետ: Մենք չգիտենք, թե որտեղ են այդ երրորդ ուժերը, այդ հոյակապ մարդիկ: Մենք նայում ենք շուրջբոլորը և ամեն տեղ դատարկություն է, այդպիսի մարդիկ չկան: Ես տեսնում եմ, որ հարցում էին արել, թե ում եք ուզում տեսնել Հայաստանի ղեկավարի պաշտոնում, բոլորը փնտրում են պարկեշտ, ինտելիգենտ, կազմակերպչական ունակություններ ունեցող, պրոֆեսիոնալ հայերի: Գուցե դա միֆ է, բայց ես շատ կցանկանայի, որ այդպիսի մարդիկ հայտնվեն իշխանության ղեկին:

Ինչ վերաբերում է Աբխազիայի հետ համեմատությանը, ապա Հայաստանը կայացած հանրապետություն է, որը ՄԱԿ-ի անդամ է, և Աբխազիայի հետ համեմատությունը ոչ միայն վիրավորական է, այլ տեղին չէ։

Իհարկե, այս վերջին պատերազմից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը կտրուկ ընկել է: Ես այստեղ Ռուսաստանում շատ փորձագետների հետ եմ շփվում, որոնք նույնպես իրենց անհանգստությունն են հայտնում, նաև իրենց գնահատականներն են տալիս, ըստ որի՝ ՀՀ գործող իշխանությունը շատ սխալներ է գործել և դա կարող է ազդել Հայաստանի միջազգային վարկի վրա: Մենք արդեն ունենք գնահատականներ տնտեսության վերաբերյալ, և շատ ցավալի է, որ ՀՀ տնտեսությունը անկում է գրանցում: Վատթարանում է սոցիալ-տնտեսական վիճակը, դոլարի փոխարժեքը կտրուկ աճել է, շատ ապրանքներ թանկացել են: Շատերն ուզում են լքել հայրենիքը, իսկ հիմնականում մեկնում են Ռուսաստան: Դրա հետևանքով դեպի Մոսկվա ավիատոմսի արժեքը աստղաբաշխական թվերի է հասել: Ես չեմ ասում՝ բոլորը կհեռանան, բայց աշխատունակ բնակչության հիմնական մասը կհեռանա: Սա յուրօրինակ բողոքի արտահայտություն է լինելու գործող իշխանությունների նկատմամբ:

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը խառնվեց քաղաքականությանը:

– Որպես սպա և հասարակական գործիչ, ես գիտեմ, որ բանակն իրավունք չունի միջամտել քաղաքական գործընթացներին: Դա բոլորին հայտնի աքսիոմ է: Բայց իրականում Հայաստանում բանակը չի միջամտել քաղաքականությանը, այսինքն՝ ռազմական հեղաշրջում չի եղել: Ռազմական հեղաշրջումն այն է, որ զորքերը դուրս են բերում փողոցներ, զինվորական կարգուկանոն կամ պարետային ժամ են հայտարարում: ՀՀ-ում ընդամենը ԶՈՒ գլխավոր շտաբը իր տեսակետն է հայտնել: Ռուսաստանի հայերի 90 տոկոսը նույնպես դեմ է Փաշինյանին և ուզում է, որ նա հեռանա: Շատերն ասում են՝ Հայաստանի ժողովուրդը աջակցում է Փաշինյանին: Բայց տեսեք, Հայաստանը Փաշինյանի գլխավորությամբ պարտվել է պատերազմում, երկրորդ, խոսակցություններ են գնում, որ այս պատերազմը պայմանավորված է եղել, թե ինչպես են հանձնել Շուշին: Երրորդ, Թուրքիայի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին: 44 օր մեզ ասում էին՝ հաղթելու ենք, հետո պարզվեց՝ այդ ամենը սուտ էր: Բացի դրանից, Գլխավոր շտաբի պետը զեկուցել է, որ Հայաստանն ի վիճակի չէ դիմակայել Ադրբեջանին և Թուրքիային, պետք է դադարեցնել պատերազմը: Դա եղել է հոկտեմբերի սկզբին, վերջին: Քանի զինվորի կյանք կփրկվեր, եթե Փաշինյանը համաձայնվեր այդ առաջարկին: Այս ամենն ի մի բերելով, ես ինչ-որ առումով արդարացնում եմ ԳՇ պետի հայտարարությունը:

Սփյուռքն ինչպիսի՞ մասնակցություն պետք է ունենա այս իրավիճակում:

– Սփյուռքը երբեք Հայաստանին մենակ չի թողնի և կշարունակի օգնություններ ուղարկել: Այստեղ կապ չունի, որ Սփյուռքում շատերը նույնպես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատերազմում պարտությունից հետո հեռանա իշխանությունից: Բայց կան շատ հայ խոշոր գործարարներ, որոնք շեշտադրում են Հայաստանում քաղաքական ռեժիմի հարցը: Եթե նրանք առաջ մեծ օգնություն էին տրամադրում Հայաստանին, հիմա չեն ցանկանում նույնը անել: Մասնավորապես, Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Ռուբեն Վարդանյանը հանդես են եկել պահանջով, պայման են դրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարական տա:

Սփյուռքն այսպես, թե այնպես օգնում է Հայաստանին, բայց տարբեր նյութեր են հրապարակվում, որից երևում է, որ օգնության հիմնական մասը գողացվում է: Ռուսաստանի միավորված հայերի ներկայացուցիչը վերջերս հարցազրույց էր տվել՝ նշելով, որ Ռուսաստանի հայերը 25 հազար զրահաբաճկոն է ուղարկել մեր զինվորների համար, սակայն դրանք ինչ-որ տեղ կորել են: Բացի դրանից, հայտնվել են նոր փաստեր, որ Ռուսաստանից ուղարկվող մարդասիրական օգնությունը «Իմ քայլի» որոշ պատգամավորներ յուրացրել են: Մեզ համար վիրավորական է, որ հայ պատգամավորների շարքում կան առնետներ, որոնց պետք է գտնել և դատի տալ: Եթե այդպիսի նյութեր են հրապարակվում և հրապարակողներին դատի չեն տալիս, նշանակում է՝ իսկապես ճիշտ են գրում: Ռուսաստանի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ մտադիր են ՀՀ գլխավոր դատախազին դիմում ներկայացնել, որ քրեական գործ հարուցվի այդ փաստերի հիման վրա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում