Բրիտանական The Daily Mail թերթը պատմում է յոթնամյա Աննա Սթիվենսի հետ կատարված տարօրինակ փոփոխության մասին: Ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո աղջնակը անընդհատ քրքջում է:
Ըստ Աննայի ծնողների, այդ անսպասելի կողմնակի ազդեցությունն օգնում է վերապրել իրենց հետ կատարվածը: Երեխայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, երբ նրա ձախ աչքը այտուցվել էր: Երեխային դեռ 18 ամսվա վերականգնողական բուժում է սպասում, և բժիշկները քաղցկեղի չկրկնվելու 80 տոկոսանոց երաշխիք են տալիս:
Բժիշկները ասում են, որ սա նյարդերի վնասվածքի արդյունք է, որ հանդիպում է ուղեղի վիրահատություն տարած հիվանդների 5 տոկոսի մոտ, այն դեպքում, երբ մեծամասնությունը դեպրեսիվ վիճակում է գտնվում: Շեղումը անպայման կանցնի, գտնում են նրանք: Աղջիկը արդեն ծիծաղում է միայն կատակների վրա, այլ ոչ` անպատճառ:








































