ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել է վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունը: Սալիվանը կողմերին հորդորել է վերադառնալ բանակցությունների:
«Ինչպես հայտարարել է Պետդեպի մամուլի քարտուղարը, մենք մտահոգված ենք Նիկա Մելիայի ձերբակալությամբ և բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել սրացումից և վերադառնալ բանակցությունների՝ ի աջակցություն վրացական ժողովրդավարության»,- գրել է Ջո Բայդենի խորհրդականը Twitter-ի իր օգտահաշվում: